selected terms: 15 | | page 1 of 2 | | | | 1. | ԹԱԳՈՍԿԻ | հայ. թագ և ոսկի բառերից, իբրև “գլխին ոսկի թագ ունեցող”: Գործածական անուն էր միջին դարերում: Անցյալ դարի վերջերից հետզհետե մոռացվում է: | 2. | ԹԱԳՈՒՀԻ | հայ. թագուհի բառից, որ նշանակում է “արքայի կին”: Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայուհիների մեջ: Այժմ քիչ է գործածական: Սրա փաղաքշական ձևերն են՝ Թագուշ, Թագուկ, Թագուն, Թագո: | 3. | ԹԱԶԱԳՅՈՒԼ | պարս. taza “նոր”, “թարմ” և gul “վարդ” բառերից. նշանակում է “թարմ վարդ”, “նոր վարդ”: Այս անունը հայերի մեջ գործածական է 17-րդ դարից: Այժմ էլ հանդիպում է գյուղական վայրերում: Սրա կրճատ ձևն է… 0.4 KB | 4. | ԹԱՄԱՄ | արաբ. tamam բառից, որ նշանակում է “լրիվ”, “կատարյալ”: Իբրև իգական անուն հայերի մեջ գործածական է 13-րդ դարից, այժմ էլ կան այս անունը կրող հայուհիներ: Մնացել է Թամամյան ազգանունը: | 5. | ԹԱՄԱՐ /Թամարա/ | եբր. tamar բառից, որ նշանակում է “արմավ”, “արմավենի” կամ “դառնություն” /ՀԲ 101, ձեռագիր ԺԳ դար, N:5596 /: Ոմանք թարգմանում են իբրև “հասարակ թզենի” / Ficus carica/ Հայերի մեջ այս անունը… 0.5 KB | 6. | ԹԱՆԿԱԳԻՆ | հայ. թանկ և գին բառերից՝ “անգին”, “նվիրական”, “հույժ սիրելի” նշանակությամբ: Ստեղծվել է վերջին ժամանակներս և բավական տարածված է: Համապատասխանում է անգին անվան: Սրա փաղաքշական ձևերն են Թանկո,… 0.4 KB | 7. | ԹԱՆԿԱՆՈՒՇ /Թանգանուշ/ | հայ. թանկ և անուշբառերից /ինչպես Վեհանուշ/: Նորաստեղծ անուն է, որ հանդիպում է վերջերս: | 8. | ԹԱՌԼԱՆ | թուրք. tarlan բառից, նշանակում է “բազե”, “շահեն”, ինչպես նաև՝ “վայելչակազմ”, “վայելչագեղ”, “փարթամ”: Շատ գործածական անուն էր անցյալ դարում: Այժմ մնացել է Թառլանյան ազգանունը: | 9. | ԹԵԼԼԻ | թուրք. tellu կաամ telli բառից, որ նշանակում է “ոսկեհյուս, փարթամ մազեր ունեցող”: Գործածական է 17-րդ դարից: Մնացել է հայ ժողովրդական երգերում Թելլե ձևով: Այժմ հազվագյուտ անուն է: | 10. | ԹԵՀՄԻՆԵ | հայերի մեջ այս անունը տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով /Ֆիրդուսու “Շահնամեից”, այժմ բավական գործածական անուն է /ԶԱ - 1936-802, 1941-1372, 1946-1283/: | |