91. | ԳՈՀԱՐ | հայ. գոհար հասարակ բառից, որ նշանակում է “ադամանդ”կամ “անգին քար”: Իբրև անձնանուն գործածական է 12-րդ դարից. փոխառություն է պարս. guhar բառից: Ժողովրդի մեջ այսօր էլ տարածված է Գովհար, Գուհար… 0.7 KB |
92. | ԳՈՒԼՈ | Գյուլիզար անվան կրճատ ձևեչից մեկն է / տես՝ Գյուլիզար /: |
93. | ԳՈՒՐԳԵՆԴՈՒԽՏ | կազմված է Գուրգեն անունից և դուխտ ածանցից, որ դուստր է նշանակում ( պարս. dukht ) . իմաստն է “Գուրգենի դուստրը” /ինչպես Խոսրովադուխտ, Հայկանդուխտ անունները /:Այժմ գրեթե չի գործածվում: |
94. | ԳՐԵՏԱ | լատ. Margarita անվան փաղաքշական ձևից է, որ գործածական է մեզ մոտ 20-րդ դարից: Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը: |
95. | ԴԱՍՏԱԳՅՈՒԼ | պարս. dasta “փունջ” և gul “ծաղիկ”, “վարդ” բառերից, նշանակում է “ծաղկեփունջ”: Տարածված է Իրանում և Ադրբեջանում ապրող հայերի մեջ: Կրճատ կոչում են Դաստո: Մեզ մոտ հազվագյուտ անուն է. հանդիպում է մեծ… 0.4 KB |
96. | ԴԱՐԵæԱՆ | պարս. անուն է, որ կազմված է Դարեհ /Dareh, հին. պարս. Darayavaus, Աքեմենյան դինաստիայի հզոր արքան 522-486թթ. մ.թ.ա. / անունից և jan “հոգի” բառից: Վրացիների մեջ այս անունը շատ է տարածված:… 0.5 KB |
97. | ԴԱՐԻԿՈ | վրաց. Dariko անունից, որ Դարյա անվան փաղաքշականն է. նշանակում է “թագուհի”, “տիրուհի” /պահլ./: Հայերի մեջ տարածվել է որպես փոխառություն վրացիներից: |
98. | ԴԵՂՁԱՆԻԿ | հայ. դեղձանիկ թռչունի անունից /նման Արծվիկ, Լորիկ անուններին/: Տարածվել է վերջերս: Սրա կրճատ ձևերն են՝ Դեղձիկ, Դեղձո: |
99. | ԴԻԱՆԱ | լատ. Diana-ից: Հին հռոմեական դիցաբանության մեջ որսի և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխա- նում է հին հուհական Արդեմիդե աստվածուհուն: Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ… 0.6 KB |
100. | ԴԻԼԲԱՐ | պարս. dilbar բառից, որ նշանակում է “սիրելի”, “հմայիչ”, “դյութիչ”: Շատ տարածված անուն էր մեզ մոտ անցյալ դարում: Այժմ քիչ է հանդիպում: |