| 101. | ԴԻՆԱ | ռուս. ԺՌվՈ տարածված անունն է, որ վերջերս երևում է նաև մեզանում: Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է “աշխույժ”, “ճարպիկ”, “շարժուն”, “անդադրում”: |
| 102. | ԴԻՑՈՒՀԻ | հայ. դիցուհի բառից, որ նշանակում է “աստվածուհի”, “աստվածազարմ կին”: Իբրև անձնանուն անցյալում գործածական չի եղել. հանդիպում է վերջերս միայն: |
| 103. | ԴՇԽՈՒՀԻ | հայ. դշխո /դշխոյ/ բառից, որ “թագուհի” է նշանակում: Շատ տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է: Սրա կրճատ ձևն է Դշխուն: |
| 104. | ԴՈԽԻԿ | հայ. աղավնի թռչունի ժողովրդական դոխ ձևից՝ իկ փաղաք- շական ածանցով: Նշանակում է “աղավնյակ”: Անցյալ դարում շատ տարածված անուն էր, այժմ՝ հազվագյուտ: |
| 105. | ԴՈՎԼԱԹ | արաբ. dovlat բառից. նշանակում է “պետություն”, “հարստու-թյուն”, “ունեցվածք”: Այս անունը հայերի մեջ գործածական է 14-րդ դարից. Դովլաթ անունը կրել են նաև տղամարդիկ /դրանից է Դովլաթյան ազգանունը/:… 0.4 KB |
| 106. | ԴՈՖԱՐԱ | նորահայտ անուն է հայերի մեջ, եկել է ռուսերենից: Կազմված է հորագույն հապավումների ձևով, նշանակում է “ազատագրված ժողովրդի դուստր” /ՊՏփՖ ՏրՉՏոՏæՊպվվՏչՏ վՈՐՏՊՈ/: |
| 107. | ԴՍՏՐԻԿ | հայ. դուստր բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Այժմ հազվագյուտ անուն է: |
| 108. | ԵԲՐՈՒՀԻ -/Եփրուհի/ | նորահայտ անուն է , որ ըստ երևույթին Եփրեմ անվան իգական /ինչպես Հայկուհի/, սակայն հանդիպում է Բ -ով, որ կարող է շփոթվել եբրայեցի /հրեա/ բառի հետ՝ իբրև հրեուհի:իյարկե ոչ մի կապ չունի եբրայեցի բառի… 0.5 KB |
| 109. | ԵԹԱՐ | թուրք. yeter բառից, որ նշանակում է “բավական է “:Հայերի մեջ այս անունը գործածական է տակավին 14 -րդ դարից: Վերջերս սրան համազոր նոր անուն է ստեղծվել հայերեն բավական բառից, սակայն դեռ կա Եթար… 0.4 KB |
| 110. | ԵԼԵՆԱ | ռուս. ժսպվՈ անունից, որ հունական փոխառություն է (հու. Helos, helenos բառից, որ նշանակում է “արևային”, “պայժառ” ):հայերի մեջ տարածված է այս անվան նաև հանագույն ձևը՝ Հեղինէ, սակայն վերջերս մուտք է… 0.6 KB |