| 121. | ԵՐԱՆՈՒՀԻ | հայ. երանի բառից՝ ուհի իգական ածանցով. գործածվում է նույն իմաստով (“բախտավոր”, “հաջողակ”). համազոր է Երանյակ անվան: Սրա կրճատ ձևն է Երան: |
| 122. | ԵՐԻՆԱԶ | թուրք.eri,ereyi “շատ լավ”, “բավական շատ” և նազ բառերից. նշանակում է “խիստ նազելի”, “հրապուրիչ”, “շատ նազանք ունեցող”: Հանդիպում ենք XVII դարից: Այժմ էլ կենդանի անուն է: |
| 123. | ԵՐՄՈՆԵ | հուն. Հերմես աստծո անունից (Ermes) ստեղծված իգական անուն, որ հայերի մեջ երևում է Երմոնյա, Երմոնե, Երմոն ձևերով:Եկել է անտարակույս գրականության միջոցով վերջին դարերում: Այժմ էլ կենդանի անուն է: … 0.4 KB |
| 124. | ԵՓՐՈՍԻՆԵ | հուն. Eufrosune անունից, որ նշանակում է “ուրախություն”, “հաճույք”: Այժմ տարածված է ռուսական Եֆրոսինյա և փաղաքշական Ֆրոսյա ձևերով: |
| 125. | ԶԱԲԵԼ | եբր.Izabellaանունից, որի փաղաքշական ձևերն են՝ Զաբել,Զապել,Բելլա, Բելա:Հնագույն ձևը հայերի մեջ Եղիսաբեթն է, որ դեռ գործածական է: Այժմ Զաբելն ավելի է տարածված: |
| 126. | ԶԱՆԱԶԱՆ | հայ. զանազան բառից, որ նշանակում է “տեսակ-տեսակ”: Իբրև անուն վաղուց գործածական և շատ տարածված է ժողովրդի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Զանան, Զանո, Զանի, որոնք գործածական են իբրև ինքնուրույն… 0.5 KB |
| 127. | ԶԱՐԴԱՐ | հայ. զարդարել բառից՝ “զարդարված”, “պճնված” իմաստով: Հնում այսպես էին կոչում Զատկի տոնին նախորդող կիրակի օրը ծնված աղջիկներին: Կրճատ ձևերն են՝ Զարդ, Զարդո: Կա նաև Զարդարյան ազգանունը: |
| 128. | ԶԱՐԵ-_ | պարս. zar “ոսկի” բառից. տարածված իգական անուն է եզիդ քրդերի մոտ: Հայերի մոտ այս անունը տարածվեծ քսանական թվականներին՝ Հայկինոյի թողարկած “Զարե” կինոնկարի ազդեցությամբ: |
| 129. | ԶԱՐԻԿ | Զարուհի անվան փաղաքշական ձևն է, որ գործածվում է հաճախ իբրև ինքնուրույն անուն ( տես Զարուհի ) : |
| 130. | ԶԱՐԻՆԵ | ստեղծվել է վերջերս ինե իգական ածանցով պարս. բառից, որ “ոսկի” է նշանակում: Համապատասխանում է մեր Զարուհի, Զարիկ, Ոսկի անուններին: |