131. | ԶԱՐԻՖ | արաբ.zarif բառից, որ նշանակում է “սրամիտ”, “վայելչագեղ”: Իրբև արական անուն տարածված է արևելյան շատ ժողովուրդների մեջ: Սրա իգականն է Զարիֆա, սակայն մեզ մոտ գործածվում է Զարիֆ ձևով: Հնում այս… 0.5 KB |
132. | ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ | պարս. (պահլ.) zarman “ծերունի” և duxt “դուստր” բառերից. նշանակում է “ծերունու դուստր”: Անցյալ դարում տարածված անուն էր. այժմ հազվագյուտ է: Սրա կրճատ ձևերն են՝ Զարման, Զարմիկ, Զարմո: |
133. | ԶԱՐՄՈՒՀԻ | հայ. զարմ բառից, որ նշանակում է “ցաղ”, “տոհմ”, “սերունդ” ևուհի ածանցից՝ “ազնվազարմ” իմաստով: Տարածված է սփյուռքահայերի մեջ: |
134. | ԶԱՐՈ | Զարուհի անվան փաղաքշական ձևն է, որ ժողովուրդը գործածում է իբրև ինքնուրույն անուն: |
135. | ԶԱՐՈՒՀԻ | պարս. zar “ոսկի” բառից՝ հայ. ուհի իգական ածանցով: Համապատասխանում է մեր Ոսկի անվանը: Սրա փաղաքշական ձևերն են՝ Զարո, Զարիկ: Այժմ էլ տարածված անուն է հայերի մեջ: Ոմանք գործածում են Զարա ձևը, որտեղ… 0.4 KB |
136. | ԶԵՓՅՈՒՌ | հայ. զեփյուռ ( մեղմ քամի, հով ) բառից՝ “դուրեկան”, “հաճելի” իմաստով: Նորահայտ անուն է, սակայն բավական տարածված: Կա նաև սրա փաղաքշական ձևը՝ Զեփյուռիկ, որ ինքնուրույն անուն է: |
137. | ԶԻՆԱԻԴԱ | ռուս.իՌվՈՌՊՈ անունից, որ հունական փոխառություն է և նշանակում է “կատարյալ”, “հզոր”, “գեղանի”(հուն.Zenos+idos բառացի թարգմանվում է “Զևս ասծու դուստրը”): Այժմ շատ տարածված է այս անունը: Սրա… 0.5 KB |
138. | ԶՄՐՈՒԽԹ | զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որ գործածական է արևելյան ժողովուրդների մոտ: |
139. | ԶՈՀԱԼ | արաբ.zubal բառից, որ Երևակ, Saturn մոլորակն է: Մեզ մոտ իբրև անձնանուն տարածված է եղել արաբական տիրապետության տարիներին և մինչև օրս գործածական է: |
140. | ԶՈՅԱ | ռուս.իՈÿ անունն է, որ վերջերս բավական տարածվել է մեզ մոտ: Հուն.zoe բառից, որ նշանակում է “կյանք, կյանքով լեցուն”, “կենսական” կամ “կենսալի”: |