| 141. | ԶՈՒԲԵՅԿԱ | արաբ.zubejd “սերուցք” բառից. նշանակում է “ամենալավը”,”ամենաընտիրը”: Հայերի մեջ տարածված է դարասկզբից, այժմ էլ գործածական անուն է (ԶԱ-1927-1561, 1937, 1960-1328, 1965-987 ): |
| 142. | ԶՎԱՐԹ | հայ. զվարթ (զուարթ) բառից, որ նշանակում է “աշխույժ”, “կենսուրախ”: Այժմ բավական տարածված անուն է: |
| 143. | ԷԹԵՐԻ | վրաց.Etheri անունից, որ նշանակում է”եթեր”:Տարածված էՎրաստանում ապրող հայերի մեջ, այժմ՝ նաև մեզ մոտ: |
| 144. | ԷԼԻԶ /Ա/ | լատ. Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն /տես Եղիսաբեթ/: |
| 145. | ԷԼԼԱԴԱ | հուն. hellas բառի սեռական (helladas) հոլովաձևից, որով այժմ կոչվում է Հունաստանը: /1833 թվականից Հունաստանի պետության պաշտոնական անունն է/: Իբրև իգական անուն մեզ մոտ երևում է վերջին տարիներին /ԶԱ… 0.4 KB |
| 146. | ԷԼՊԻՍ | հուն. Elpis անունն է, որ նշանակում է “հույս”: Հայերը “հույս” բառից ունեն միայն արական Հուսիկ անունը, մինչդեռ քրիստոնյա մյուս ժողովուրդների մոտ որպես իգական անուններ գործածական են “հավատ”,… 0.9 KB |
| 147. | ԷԼՎԻՐԱ | ռուս. նսՖՉՌՐՈ անունից, որ նշանակում է “շիկահեր”, “սաթերանգ” / ÿվՑՈՐվՈÿ / . ծագում է լատ. helva բառից: Եկել է վերջերս ռուսների միջոցով և բավական տարածված անուն է: |
| 148. | ԷԼՖԱ | գերմ. Elf և Elife անուններից /արական և իգական/, որ հին գերմանական դիցաբանության մեջ բնության ոգիներն էին՝ օդում, լեռներում, անտառներում, հողում և մարդկանց բնակարաններում: Իբրև անձնանուն մեզ մոտ… 0.5 KB |
| 149. | ԷՄԻԼԻԱ | եվրոպ. Emil անվան իգական ձևն է, որ մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով, ինչպես և սրա արական Էմիլ անունը, որ վաղուց գարծածական է: |
| 150. | ԷՄՄԱ | լատ. hemma բառից. տարածված է եվրոպական շատ ժողո- վուրդների մեջ, ինչպես և Ռուսաստանում: Նշանակում է “թանկագին”, “խորհրդավոր”: Հայերի մեջ գործածական է 20-րդ դարի սկզբից: Եկել է գեղարվեստական… 0.4 KB |