to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 492 page 16 of 50

151. ԷՌԱ լատ. aera բառից, որ բառացի թարգմանվում է “նախնական թիվ”, “սկզբնական թվանշան”: Շատ գործածական էր քսանական թվականներին Ռուսաստանում՝ իբրև նոր դարաշրջանի խորհրդանիշ /նոր էրայի ծնունդ/. այնտեղից էլ 0.5 KB
152. ԷՎԵԼԻՆԱ գերմ. Eveline, ռուս. նՉպսՌվՈ անունից: Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի 90-ական թվականներից՝ Գրիգոր Արծրունու “Էվելինա” վիպակի ազդեցությամբ: Այժմ էլ գործածական անուն է: Սրա փաղաքշականն է Լինա: 0.4 KB
153. ԸՆԾԱ հայ. ընծա բառից, որ “նվեր” է նշանակում: Տակավին անցյալ դարում գործածական անուն էր: Այժմ մոտացվում է:
154. ԸՆՁԱՆՈՒՇ հայ. Ընձակ անվան իգականն է՝ անուշ մասնիկով /ինչպես Հայկանուշ, Պերճանուշ անունները/: Տարածված էր մինչև անցյալ դարի վերջերը: Այժմ հազվագյուտ անուն է:
155. ԹԱԳՈՍԿԻ հայ. թագ և ոսկի բառերից, իբրև “գլխին ոսկի թագ ունեցող”: Գործածական անուն էր միջին դարերում: Անցյալ դարի վերջերից հետզհետե մոռացվում է:
156. ԹԱԳՈՒՀԻ հայ. թագուհի բառից, որ նշանակում է “արքայի կին”: Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայուհիների մեջ: Այժմ քիչ է գործածական: Սրա փաղաքշական ձևերն են՝ Թագուշ, Թագուկ, Թագուն, Թագո:
157. ԹԱԶԱԳՅՈՒԼ պարս. taza “նոր”, “թարմ” և gul “վարդ” բառերից. նշանակում է “թարմ վարդ”, “նոր վարդ”: Այս անունը հայերի մեջ գործածական է 17-րդ դարից: Այժմ էլ հանդիպում է գյուղական վայրերում: Սրա կրճատ ձևն է 0.4 KB
158. ԹԱՄԱՄ արաբ. tamam բառից, որ նշանակում է “լրիվ”, “կատարյալ”: Իբրև իգական անուն հայերի մեջ գործածական է 13-րդ դարից, այժմ էլ կան այս անունը կրող հայուհիներ: Մնացել է Թամամյան ազգանունը:
159. ԹԱՄԱՐ /Թամարա/ եբր. tamar բառից, որ նշանակում է “արմավ”, “արմավենի” կամ “դառնություն” /ՀԲ 101, ձեռագիր ԺԳ դար, N:5596 /: Ոմանք թարգմանում են իբրև “հասարակ թզենի” / Ficus carica/ Հայերի մեջ այս անունը 0.5 KB
160. ԹԱՆԿԱԳԻՆ հայ. թանկ և գին բառերից՝ “անգին”, “նվիրական”, “հույժ սիրելի” նշանակությամբ: Ստեղծվել է վերջին ժամանակներս և բավական տարածված է: Համապատասխանում է անգին անվան: Սրա փաղաքշական ձևերն են Թանկո, 0.4 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3