to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 492 page 17 of 50

161. ԹԱՆԿԱՆՈՒՇ /Թանգանուշ/ հայ. թանկ և անուշբառերից /ինչպես Վեհանուշ/: Նորաստեղծ անուն է, որ հանդիպում է վերջերս:
162. ԹԱՌԼԱՆ թուրք. tarlan բառից, նշանակում է “բազե”, “շահեն”, ինչպես նաև՝ “վայելչակազմ”, “վայելչագեղ”, “փարթամ”: Շատ գործածական անուն էր անցյալ դարում: Այժմ մնացել է Թառլանյան ազգանունը:
163. ԹԵԼԼԻ թուրք. tellu կաամ telli բառից, որ նշանակում է “ոսկեհյուս, փարթամ մազեր ունեցող”: Գործածական է 17-րդ դարից: Մնացել է հայ ժողովրդական երգերում Թելլե ձևով: Այժմ հազվագյուտ անուն է:
164. ԹԵՀՄԻՆԵ հայերի մեջ այս անունը տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով /Ֆիրդուսու “Շահնամեից”, այժմ բավական գործածական անուն է /ԶԱ - 1936-802, 1941-1372, 1946-1283/:
165. ԹԵՐԵԶԱ իտալ. Tereza ֆրանս. Thereze անունից: Աշխարհագրական անուն է /Էգեյան ծովում կղզի՝ համանուն քաղաքով /, որ գործածական է նաև իբրև իգական անձնանուն: Վերջերս տարածված է մեր մեջ:
166. ԹԻՆԱԹԻՆ վրաց. Թինաթինի անունից, որ նշանակում է “լուսաշող”: Հայերի մեջ տարածված է 19-րդ դարից /հատկարես թիֆլիսահայերի մեջ/: Այժմ էլ կենդանի անուն է: Սրա փաղաքշական ձևն է Թինա:
167. ԹՈՒԹԱԿ հայ. թութակ թռչունի անունից, որ իբրև իգական անձնանուն շատ տարածված չէ, սակայն սրա Թութի, Թութո, Թութիկ փաղաքշական ձևերը մինչև օրս էլ գործածական են /հատկապես Շիրակում/:
168. ԹՈՒԽԾԱՄ հայ. թուխ և ծամ բառերից, որ նշանակում է “սևաահեր”, “թուխմազ”: Այս անունը հանդիպում է միջին դարերից, նաև ժողովրդական երգերում:
169. ԹՌՉՆԱԿ նորահայտ անուն, որ կազմված է հայ. թռչուն բառից՝ ակ փաղաքշական ածանցով: Այժմ էլ կենդաանի անուն է ժողովրդի մեջ:
170. ԺԱՆՆԱ ֆրանս. zann անունն է, որ տարածված է նաև ռուսների մեջ. համապատասխանում է մեր Օհաննա /Յովհաննա/ անվան: Եկել է գրական ճանապարհով:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3