11. | ԱԻԴԱ | նորամուտ անուն է, որ վերջերս լայն տարածում է գտել: Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի ազդեցությամբ՝ մեր դարի քսանական թվականներից: |
12. | ԱԼԲԵՐՏԻՆԱ | գոթ. alberecht բառից, որ նշանակում է “ազնվափայլ”: Եվրոպական տարածված Albert անվան իգականն է, որ վերջերս գործածական է հայերի մեջ: |
13. | ԱԼԻՆԱ | ռուս. ԸսպՉՑՌվՈ անվան փաղաքշական ձևերից մեկն է/Ըսÿ , ԸսՌվՈ /: Ծագում է հուն. aleuo բառից, որ նշանակում է “անմատչելի”, “անմերձենալի”, “անորսալի”: Եկել է 20-րդ դարում: Այժմ գործածական անուն է: |
14. | ԱԼԻՍԱ | ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Եկել է ռուս. ԸսՌրՈ անունից:Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա: |
15. | ԱԼՄԱՍՏ | թուրք. almas բառից, որ “ադամանդ” է նշանակում:բառավերջին “տ” բաղաձայնը հայերն են ավելացրել / ինչպես ՝ Սաղմաս > Սալմաստ/:Անցյալ դարում տարածված անուններից էր. այժմ սակավ է գործածվում: |
16. | ԱԼՎԱՐԴ | հայ. վաևդ և ալ “կարմիր”, “կարմրավուն” բառերից: Նշանակում է “կարմիր վարդ”: Հնում այս անունը գործածակա չի եղել հայերի մեջ, համդիպում ենք 12 -րդ դարից միայն:Տարածման պատճառը եղավ Վահան Միրաքյանի… 0.5 KB |
17. | ԱԼՎԻՆԱ | ռուս. ԸսՖոՌվՈ անունից , որ նշանակում է “շիկահեր”, “սպիտակադեմ” : Ծագել է լատ. albus “սպիտակ” բառից:Կա նաև սրա փաղաքշական Ալյա ձևը: |
18. | ԱՂԱՎՆԻ/Աղաւնի/ | հայ. աղավնի թռչունի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է :Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից:Համապատասխանում էժողովրդական Դոխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածվծ անուն է :… 0.4 KB |
19. | ԱՂԲՈՒՐԻԿ | նորաստեղծ , բայց հազվագյուտ անուն է՝ հայ. աղբյուր բառից: Հանդիպում ենք վերջին տարիներին /ԶԱ 6938 - 1553/: |
20. | ԱՂԳՅՈՒԼ | թուրք. aq “սպիտակ” և պարս. gul “վարդ” բառերից. նշանակում է “սպիտակ վարդ”: Սակավ գործածական անուն է . հանդիպում է մեծ մասամբ գյուղերում: |