to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ԲԱ ԲԵ ԲԼ ԲՅ ԲՈ ԲՐ
selected terms: 17 page 2 of 2

11. ԲԵՐՍԱԲԵ /Բերսաբէ/ եբր. անուն է, որ գալիս է “Աստվածաշնչից”: Ստուգաբանվում է “աղբյուր երդման” կամ “ջրհոր հագեցման” ՀԲ -53 : Հայերի մեջ այս անունը առաջին անգամ գործածավել է դարից՝ կրոնական գրականության ազդեցությամբ 0.6 KB
12. ԲԼԲՈՒԼ պարս. բառից, որ “սոխակ” է նշանակում: Իբրև անձնանուն հայերի մեջ տարածվել է դարից: Կա Բլբուլիկ փաղաքշական ձևը՝ “քաղցրախոս”, “վայելչախոս” իմաստով: Կա Բլբուլյան ազգանունը:
13. ԲՅՈՒԶԱՆԴՈՒՀԻ Բյուզանդ անվան իգականն է, որ ստեղծվել է ուհի ածանցով. նշանակում է “բյուզանդացի”: Տարածվել են մեծ մասամբ ներգագթած հայերը:
14. ԲՅՈՒՐԱԿՆ հայ. բյուր և ակն / ակունք / բառերից, որ նշանակում է “շատ ակունքներ ունեցող”, “բազմակունք”: Հնում այս անունը գործածական չի եղել, երևում է մեր դարի քսանական թվականներին:
15. ԲՅՈՒՐԵՂ հայ. բյուրեղ բառից, որ նշանակում է “թափանցիկ”, “ջինջ”, “հստակ”: Բավական տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է: կա նաև սրա փաղաքշական Բյուրեղիկ ձևը, որ հաճախ երևում է որպես 0.4 KB
16. ԲՈՒՐԱՍՏԱՆ հայ. բուրաստան բառից, որ նշանակում է “ծաղկանոց”, “պարտեզ”: Իբրև անձնանուն գործածական է 16-րդ դարից: Այսօր էլ կան Բուրաստան անունը կրող հայուհիներ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Բուրիկ, Բուրո:
17. ԲՐԱԲԻՈՆ հուն. brabeion, լատ. brabeum, հայ. բրաբիոն բառից, որ ծաղկի անուն է / նարգիսի ընտանիքին պատկանող ծաղիկ է / . նշանակում է “հաղթության պսակ”: Այժմ էլ գործածական անուն է :
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3