to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ԳԱ ԳԵ ԳՅ ԳՈ ԳՐ
selected terms: 18 page 2 of 2

11. ԳՅՈՒԼՆԱԶ պարս. gulnaz բառից, որ նշանակում է “նազելի վարդ” կամ “վարդի պես նազելի”: Տարածվել է 18-րդ դարից: Այժմ էլ գործածական անուն է ժողովրդի մեջ:
12. ԳՅՈՒԼՆԱՐ պարս. gulnar որ նշանակում է “նռան ծաղիկ” (gol - inar ) : Հայերի մեջ այս անունը գործածական էր 15-րդ դարից:Հիշատակվում է նաև ժողովրդական երգերի մեջ:
13. ԳՅՈՒԼՆԱՐԱ պարս. gul “վարդ”, “ծաղիկ” և nar “հրահատ”, “նուռն” բառերից. նշանակում է “նռան ծաղիկ”, “նռնավարդ”: Այս անունը տարածվել է մեր դարի 30-ական թվականներից՝ բանաստեղծ Գեղամ Սարյանի համանուն պոեմի 0.5 KB
14. ԳՅՈՒԼՓԵՐԻ պարս. Gulperi անունից. կազմված է gul “վարդ” և peri “հավերժահարս”, “պարիկ” բառերից. նշանակում է “վարդպարիկ”: Տարածվել է արևելյան հեքիաթների ազդեցությամբ 17-րդ դարից: Այժմ էլ գործածական անուն է: 0.4 KB
15. ԳՈՀԱՐ հայ. գոհար հասարակ բառից, որ նշանակում է “ադամանդ”կամ “անգին քար”: Իբրև անձնանուն գործածական է 12-րդ դարից. փոխառություն է պարս. guhar բառից: Ժողովրդի մեջ այսօր էլ տարածված է Գովհար, Գուհար 0.7 KB
16. ԳՈՒԼՈ Գյուլիզար անվան կրճատ ձևեչից մեկն է / տես՝ Գյուլիզար /:
17. ԳՈՒՐԳԵՆԴՈՒԽՏ կազմված է Գուրգեն անունից և դուխտ ածանցից, որ դուստր է նշանակում ( պարս. dukht ) . իմաստն է “Գուրգենի դուստրը” /ինչպես Խոսրովադուխտ, Հայկանդուխտ անունները /:Այժմ գրեթե չի գործածվում:
18. ԳՐԵՏԱ լատ. Margarita անվան փաղաքշական ձևից է, որ գործածական է մեզ մոտ 20-րդ դարից: Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3