selected terms: 17 | | page 2 of 2 | | | | 11. | ԵՐæԱՆԻԿ | հայ. երջանիկ բառից, որ գործածվում է “հաջողակ”, “անհոգ”, “բախտավոր” իմաստով: Այս անունը կրում են նաև տղամարդիկ: Կրճատ ձևերն են՝ Երջո, Երջիկ: | 12. | ԵՐԱԶԻԿ | հայ. երազ բառիցէ՝ իկ փաղաքշական ածանցով:Հայերեն նորաստեղծ անուն է:Բավական արագ տարածվել է ժողովրդի մեջ:Կրճատ ձևով կոչում են Երազ: | 13. | ԵՐԱՆՅԱԿ | հայ. երանի, երանիկ բառից. նշանակում է “ բախտավոր”: Հայոց հնագույն անուններիցէ:Սրան համազոր են Երանուհի, Երան, Երջանիկ անունները:Այժմ քիչ գործածական: | 14. | ԵՐԱՆՈՒՀԻ | հայ. երանի բառից՝ ուհի իգական ածանցով. գործածվում է նույն իմաստով (“բախտավոր”, “հաջողակ”). համազոր է Երանյակ անվան: Սրա կրճատ ձևն է Երան: | 15. | ԵՐԻՆԱԶ | թուրք.eri,ereyi “շատ լավ”, “բավական շատ” և նազ բառերից. նշանակում է “խիստ նազելի”, “հրապուրիչ”, “շատ նազանք ունեցող”: Հանդիպում ենք XVII դարից: Այժմ էլ կենդանի անուն է: | 16. | ԵՐՄՈՆԵ | հուն. Հերմես աստծո անունից (Ermes) ստեղծված իգական անուն, որ հայերի մեջ երևում է Երմոնյա, Երմոնե, Երմոն ձևերով:Եկել է անտարակույս գրականության միջոցով վերջին դարերում: Այժմ էլ կենդանի անուն է: … 0.4 KB | 17. | ԵՓՐՈՍԻՆԵ | հուն. Eufrosune անունից, որ նշանակում է “ուրախություն”, “հաճույք”: Այժմ տարածված է ռուսական Եֆրոսինյա և փաղաքշական Ֆրոսյա ձևերով: | |