| 201. | ԼՈՒՍԱԾԻՆ | հայ. լույս և ծնունդ բառերից, որ նշանակում է “լուսեղեն”, “լույսից ծնված”: Նորաստեղծ, հազվագյուտ անուն է: |
| 202. | ԼՈՒՍԻԿ | կազմված է հայ. լույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Հնում գործածական է եղել իբրև արական անուն, սակայն անցյալ դարից միայն կանայք են կրում այս անունը: Այժմ Լուսիկ անունը Լուսյա ձևով են գործածում: … 0.4 KB |
| 203. | ԼՈՒՍԻՆ | հայ. լուսին բառից. գործածվում էր “գեղեցկադեմ”, “պայծառերես” իմաստով XV-XVII դարերում, հետագայում գրեթե մոռացվեց, սակայն վերջերս այս անունը կրողների թիվը գնալով մեծանում է: |
| 204. | ԼՈՒՍԻՆԵ | հայ. լուսին բառից (նաև Լուսին անձնանունից) : Այստեղ վերջին Ե ձայնավորը բարեհնչյունության և իգականացնելու նպատակով է ավելացրած: Այժմ բավական տարածված անուն է: |
| 205. | ԼՈՒՍՆԹԱԳ | հայ. Լուսնթագ մոլորակի անունից. անցյալ դարում շատ սիրված ու տարածված անուն էր հայերի մեջ. այժմ հազվագյուտ է: |
| 206. | ԼՈՒՍՎԱՐԴ | հայ. լուս ( լույս) և վարդ բառերից՝ “լուսեղեն վարդ”, “շողշողուն վարդ” իմաստով: Նորահայտ անուն է. ժողովրդի մեջ երևում է 1930-ական թվականներից և այժմ էլ բավական տարածված է: |
| 207. | ԼՈՒՑԻԱ | ֆրանս.Lusi անունից, որ ծագում է լատ.luciliu “լուսավոր”, “փայլուն” բառից: Եկել է գեղարվեստական գրականության ազդեցությամբ անցյալ դարի վաթսունական թվականներին: Հանդիպում է նաև Լուկիա, Լյուցիա… 0.4 KB |
| 208. | ԽԱԶԱԼ | արաբ.gazal բառից, որ նշանակում է “ջահել եղնիկ”: Այստեղ ձայնեղ բաղաձայնի խլացում է տեղի ունեցել, որ բնորոշ է մեր արևմտյան բարբառներին (Ղ > Խ): Անցյալում բավական տարածված էր. այժմ հազվագյուտ է: … 0.4 KB |
| 209. | ԽԱԹՈՒՆ | թուրք.khatun բառից, որ նշանակում է “իշխանուհի”, “թագուհի”, “ազնվազարմ տիկին”: Գործածական է մեզանում XII դարից: Վերջերս համեմատաբար քիչ է հանդիպում: Կա նաև սրա փաղաքշական ձևը՝ Խաթունիկ: Կա… 0.4 KB |
| 210. | ԽԱՆԴՈՒԹ /Խանդուտ/ | հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում, Դավթի կնոջ անունն է (Խանդութ Խաթուն): Եթե համարենք հայ. “խանդ” բառից ստեղծված, ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է “խանդոտ”, “խանդաբորբ”: Կարելի է… 0.8 KB |