| 211. | ԽԱՆԴՈՒԽՏ | պարս.khan “իշխան” և dukhtar “դուստր” բառերից, նշանակում է “խանի դուստր”, “իշխանազն աղջիկ”: Սակավ գործածական անուն է այժմ: |
| 212. | ԽԱՆՈՒՄ | թուրք.khanum բառից, որ նշանակում է “տիկին” (հարուստ կամ ազնվատոհմ կին): Իբրև անձնանուն հայերի մեջ գործածական է դեռևս միջնադարից: Այժմ էլ գործածական անուններից մեկն է, մանավանդ գյուղերում: |
| 213. | ԽԱՆՓԵՐԻ | պարս.khan “իշխան” և pari “հավերժահարս” բառերից. նշանակում է “խանի գեղեցկուհին”, “խանի փերին”: Այս անունը տարածված էր անցյալ դարում: Այժմ հազվագյուտ անուն է: |
| 214. | ԽԱՉԱՆՈՒՇ | հայ. Խաչիկ և Խաչատուր անուններից՝ անուշ իգական վերջնամասնիկով (ինչպես Հայկ+անուշ, Պերճ+անուշ): Ստեղծվել է վերջին դարում և այժմ բավական տարածված անուն է: |
| 215. | ԽՈՆԱՐՀ | հայ. խոնարհ բառից, որ նշանակում է “հնազանդ”, “համեստ”: Տարածվել է XVIII դարից և այժմ էլ գործածական անուն է: |
| 216. | ԽՈՍՐՈՎԱՆԴՈՒ ԽՏ /Խոսրովիդուխտ/ | պարս. Խոսրով անունից, որ ծագում է պահլավերեն khusrav բառից և նշանակում է “բարեհամբավ” և դուխտ “դուստր” բառերից(dukhtar), նշանակում է “Խոսրովի դուստրը”: Հայերի մեջ գործածված հնագույն անուններից… 0.5 KB |
| 217. | ԽՈՒՄԱՐ | արաբ.khumar “հարբած” բառից. ակնարկում է անունը կրողի արբեցնող, թովիչ հայացքը: Գործածական անուն էր XV դարից, հիշատակվում է նաև ժողովրդական երգերում: |
| 218. | ԾԱՂԻԿ | հայ. ծաղիկ բառից, որ իբրև անձնանուն բավական տարածված է ժողովրդի մեջ: Սրանիցէստեղծվել Ծաղիկյան ազգանունը: |
| 219. | ԾԻԱԾԱՆ | հայ. ծիածան բառից: Գործածական է անցյալ դարի վերջերից մինչև օրս ( հատկապես գյուղերում ): |
| 220. | ԾՈՎԻԿ | հայ. ծով բառից՝ իկ փաղաքշական ածանցով. ակնարկում է աչքերի կապտությունը կամ պայծառությունը: |