| 231. | ԿԼԱՎԴԻԱ | լատ. claudio բայից, որ նշանակում է “թաքցնել”: Տարածվել է ռուս.ԽսՈոՊՌÿ անունից և այժմ էլ գործածական է: Ունենք նաև սրա փաղաքշական ձևերը՝ Կլավա, Կլաշա: |
| 232. | ԿԼԱՐԱ | լատ.clarus բառից. նշանակում է “պայծառ”, “լուսավոր”: Ներկայումս կենդանի անուն է: |
| 233. | ԿԼԵՈՊԱՏՐԱ | հուն.Kleopatra անունից. նշանակում է “հոր փառքը” կամ “փառավոր, հռչակավոր հոր դուստր”: Եկել է գրական ճանապարհով: Այժմ էլ հազվագյուտ անուն է: |
| 234. | ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ | Համազասպ տարածված անվան իգականն է, որ հայոց մեջ գործածական է IV դարից տես համազասպ : |
| 235. | ՀԱՄԱՍՓՅՈՒՌ | հայ. համասփյուռ բառից, որ նշանակում է “ամենուրեք սփռված”, “ամեն կողմ տարածված”: Իբրև իգական անուն գործածական է XV դարից: Այժմ էլ գործածական անուն է: Սրա կրճատ ձևն է՝ Համաս: |
| 236. | ՀԱՄԱՎՈՐ | հայ. համ բառից՝ ավոր վերջածանցով. նշանակում է “համ ունեցող”, “հաճելի”: Սակայն հետագայում ժողովուրդը սրան տվել է նաև “համեստ”, “պարկեշտ”, “խոնարհ” իմաստը: Որպես անձնանուն գործածվում է մինչև… 0.4 KB |
| 237. | ՀԱՄԵՍՏ | հայ. համեստ ածականից, որ նշանակում է “պարկեշտ”,”հեզ”,”խոհեմ”: Իբրև իգական անուն շատ տարածված է վերջին դարում: Հետաքրքրական է, որ իգական այս անվանը կցել են նաև ուհի ածանցը և ստեղծել Համեստուհի… 0.4 KB |
| 238. | ՀԱՅԱՍՏԱՆ | գործածական է ժողովրդի մեջ իբրև անձնանուն: Արևմտահայերն այս անունով կոչում են տղաներին, իսկ արևելահայերը՝ աղջիկներին: |
| 239. | ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ | հայ. Հայկ անունից և պարս. “դուստր” բառից. նշանակում է “Հայկի դուստրը”: Գործածվում է իբրև Հայկ անվան իգական ձևը: Անցյալ դարում տարածված անուններից էր: Կա նաև այս անվան կրճատ Կանդուխտ ձևը, որ… 0.5 KB |
| 240. | ՀԱՅԿԱՆՈՒՇ | հայ. Հայկ անունից և անուշ իգականացնող վերջնամասից (ինչպես՝ Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ անունները): Հայերի մեջ այս անունը տարածված է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Սրա փաղաքշական ձևերն… 0.4 KB |