to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 492 page 26 of 50

251. ՀՈՌՈՄ Հոռոմսինե անվան կրճատ ձևն է, որ գործածական է որպես ինքնուրույն անուն: Ժողովրդի մեջ ամենատարածված անուններից էր անցյալ դարում: Այժմ էլ գործածական է: Ոմանք կապում են Հռոմ քաղաքի անվան հետ (քանզի 0.9 KB
252. ՀՈՎԱՆՈՒՇ հայ. հով և անուշ բառերից (ինչպես՝ Հրանուշ). համապատասխանում է Զեփյուռ իգական անվան: Նորաստեղծ և սակավ գործածական անուններից է (ԶԱ-1963-3328):
253. ՀՈՒՐԻ թուրք. huri բառից, որ նշանակում է “հավերժահարս” կամ “դրախտի (ջեննաթի) կույս”: Բարբառներում համազոր է “գեղեցկուհի” բառին, ուստի աղջիկներին կոչում են “հուրի- փերի”: Սրան իմաստով մոտ են Գեղուհի, 0.4 KB
254. ՀՈՒՐԻԿ հայ. հուր “կրակ” բառից՝ իկ փաղաքշական ածանցով: իբրև իգական անուն երևում է մեր դարի քսանական թվականներից:
255. ՀՌԻՓՍԻՄԵ այս անունն առաջին անգամ հիշատակվում է Ագաթանգեղոս պատմիչը: Ըստ Երեմիայի՝ նշանակում է “մեծ խորհուրդ” կամ “ցանկալի”: Այն հանգամանքը, որ ժողովուրդը դարձրել է Հոռոմսիմ, հարկադրում է մտածել, որ 0.7 KB
256. ՀՐԱԾԻՆ հայ. հուր և ծնունդ բառերից. նշանակում է “լուսափայլ”, “լուսաշող”, բառացի ՝ “կրակից ծնված”: Ստեղծվել և տարածվել է XIX դարի վերջին: Այժմ էլ կենդանի անուն է:
257. ՀՐԱՆՈՒՇ հայ. հուր բառից՝ անուշ ածանցով. հայերեն անուն է, որ երևում է XIX դարից և շատ տարածված է ժողովրդի մեջ:
258. ՀՐԱՉՈՒՀԻ ստեղծվել է բացառապես իգական սեռի համար, քանզի մեզանում Հրաչյա են կոչում թե տղաներին և թե աղջիկներին: Կազմված է հայ. հուր և աչք բառերից՝ ուհի ածանցով: Նշանակում է “հուր աչքեր ունեցող կին”: Այժմ 0.4 KB
259. ՀՐԱՐՓԻ հայ. հուր “կրակ” և արփի “արեգակ” բառերից: Նշանակում է “հրակարմիր արև” կամ “լուսափայլ”: Ստեղծվել է վերջին դարում և այժմ էլ շատ տարածված անուն է սփյուռքահաերի մեջ:
260. ՀՐԵՂԵՆ հայ. հրեղեն ածականից. ակնարկում է անունը կրողի պայծառությունը կամ կենսախնդությունը: Հանդիպում ենք վերջերս:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3