| 21. | ԱՂՈՒՆԱԿ | տես ԱՂԱՎՆԻ |
| 22. | ԱՂՎՈՐ | արևելահայերեն աղեկ, աղվոր ածականից. նշանակում է “լավիկ”, “հաճելի”, “գեղեցիկ”: Հազվագյուտ անուն է /ԶԱ 1955 - 2108/: |
| 23. | ԱՄԱԼՅԱ | եվրոպական անուն է , որ գործածական է դարձել մեզ մոտ անցյալ դարի ութսունական թվականներին՝ Շիլլերի “Ավազակները” ողբերգույան հերոսուհու անունով: Այժմ տարածված անուն է : |
| 24. | ԱՅԾԵՄՆԻԿ | հայ. այծյամ /այծեամն/ “ եղնիկ”, բառից՝ իկ փաղաքշական ածանցով ՝ “հեզաչկուն”, “նազօրոր”, “սիգաճեմ” նշանակությամբ: Գործածական է նաև Այծիկ կրճատ ձևով: Այժմ էլ տարածված անուն է ժողովրդի մեջ: |
| 25. | ԱՆԱԽԱՍ | թուրք. ana “մայրիկ”, և արաբ. xas “ընտիր” բառերից. նշանակում է “անգին մայրիկ”, “խաս մայրիկ”: Գործածական է 18-րդ դարից: Այժմ էլ գյուղական վայրերում դեռ կան այս անունը կրող հայուհիներ: |
| 26. | ԱՆԱՀԻՏ | զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita “պիղծ” բառից. նշանակում է “անպիղծ”, “անապական”, “անարատ”:… 0.6 KB |
| 27. | ԱՆԳԻՆ | հայ. անգին բառից, որ նշանակում է “հազվագյուտ”, “գին չունեցող”: Ստեղծվել է վերջին դարում և բավական տարածված անուն է: |
| 28. | ԱՆԹԱՌԱՄ | հայ. թառամել բառից՝ ան ժխտական նախածանցով: Նշանակում է “մշտադալար”, “չթառամող”: Անցյալ դարում ամենատարածված անուններից էր հայուհիների մեջ: Այժմ սակավ է հանդիպում: |
| 29. | ԱՆԺԵԼԱ | ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է “հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ: |
| 30. | ԱՆԺԵԼԻԿԱ | ռուս. ԸվæպսՌՍՈ անունից, որ նույն ԸվæպսՌվՈ-ն է՝ “հրեշտակ”, “առաքյալ” նշանակությամբ: |