21. | ԼՈՒՍԻԿ | կազմված է հայ. լույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Հնում գործածական է եղել իբրև արական անուն, սակայն անցյալ դարից միայն կանայք են կրում այս անունը: Այժմ Լուսիկ անունը Լուսյա ձևով են գործածում: … 0.4 KB |
22. | ԼՈՒՍԻՆ | հայ. լուսին բառից. գործածվում էր “գեղեցկադեմ”, “պայծառերես” իմաստով XV-XVII դարերում, հետագայում գրեթե մոռացվեց, սակայն վերջերս այս անունը կրողների թիվը գնալով մեծանում է: |
23. | ԼՈՒՍԻՆԵ | հայ. լուսին բառից (նաև Լուսին անձնանունից) : Այստեղ վերջին Ե ձայնավորը բարեհնչյունության և իգականացնելու նպատակով է ավելացրած: Այժմ բավական տարածված անուն է: |
24. | ԼՈՒՍՆԹԱԳ | հայ. Լուսնթագ մոլորակի անունից. անցյալ դարում շատ սիրված ու տարածված անուն էր հայերի մեջ. այժմ հազվագյուտ է: |
25. | ԼՈՒՍՎԱՐԴ | հայ. լուս ( լույս) և վարդ բառերից՝ “լուսեղեն վարդ”, “շողշողուն վարդ” իմաստով: Նորահայտ անուն է. ժողովրդի մեջ երևում է 1930-ական թվականներից և այժմ էլ բավական տարածված է: |
26. | ԼՈՒՑԻԱ | ֆրանս.Lusi անունից, որ ծագում է լատ.luciliu “լուսավոր”, “փայլուն” բառից: Եկել է գեղարվեստական գրականության ազդեցությամբ անցյալ դարի վաթսունական թվականներին: Հանդիպում է նաև Լուկիա, Լյուցիա… 0.4 KB |