21. | ՀՈՒՐԻԿ | հայ. հուր “կրակ” բառից՝ իկ փաղաքշական ածանցով: իբրև իգական անուն երևում է մեր դարի քսանական թվականներից: |
22. | ՀՌԻՓՍԻՄԵ | այս անունն առաջին անգամ հիշատակվում է Ագաթանգեղոս պատմիչը: Ըստ Երեմիայի՝ նշանակում է “մեծ խորհուրդ” կամ “ցանկալի”: Այն հանգամանքը, որ ժողովուրդը դարձրել է Հոռոմսիմ, հարկադրում է մտածել, որ… 0.7 KB |
23. | ՀՐԱԾԻՆ | հայ. հուր և ծնունդ բառերից. նշանակում է “լուսափայլ”, “լուսաշող”, բառացի ՝ “կրակից ծնված”: Ստեղծվել և տարածվել է XIX դարի վերջին: Այժմ էլ կենդանի անուն է: |
24. | ՀՐԱՆՈՒՇ | հայ. հուր բառից՝ անուշ ածանցով. հայերեն անուն է, որ երևում է XIX դարից և շատ տարածված է ժողովրդի մեջ: |
25. | ՀՐԱՉՈՒՀԻ | ստեղծվել է բացառապես իգական սեռի համար, քանզի մեզանում Հրաչյա են կոչում թե տղաներին և թե աղջիկներին: Կազմված է հայ. հուր և աչք բառերից՝ ուհի ածանցով: Նշանակում է “հուր աչքեր ունեցող կին”: Այժմ… 0.4 KB |
26. | ՀՐԱՐՓԻ | հայ. հուր “կրակ” և արփի “արեգակ” բառերից: Նշանակում է “հրակարմիր արև” կամ “լուսափայլ”: Ստեղծվել է վերջին դարում և այժմ էլ շատ տարածված անուն է սփյուռքահաերի մեջ: |
27. | ՀՐԵՂԵՆ | հայ. հրեղեն ածականից. ակնարկում է անունը կրողի պայծառությունը կամ կենսախնդությունը: Հանդիպում ենք վերջերս: |