to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 492 page 30 of 50

291. ՄԵԼԻՏԵ հուն, Melitos անվան իգականն է , որ համապատասխանում է մեր Անուշ անվան /”քաղցր”, “հաճելի” իմաստով /: ԳՈրծածավում է նաև Մելիտա ձևով:
292. ՄԵԼՍԻԴԱ Մելս անվան իգական ձևն է , որ տարածվել է մեր մեջ 1930 - ական թվականներից: Նշանակությունը տես Մելս անվան տակ:
293. ՄԵՀՐՈՒՀԻ հայ. Մհեր կամ Մեհեր անվան իգականն է , որ հանդիպում ենք անցյալ դարի վերջերից:
294. ՄԵՏԱՔՍՅԱ-/Մետաքսե / հայ, մետաքսյա ածականն է , որ ստեղծվել է մետաքս բառից:Ակնարկում է անունը կրողի նրբությունը, քնքշությունը:Համապատասխանում է Ապրեշում անվան, որ նույնպես գործածական է մեզ մոտ:
295. ՄԵՐՍԵԴԵՍ նորամուտ անուն է . եկել է Եվրոպայից՝ գեղարվեստական գրականության միջոցով:Հանդիպում ենք 1930-ական թվականներից
296. ՄԻՀՐԱՆՈՒՇ հայ. Միհրան անունից / պարս. Mihr աստծու անունն է/ և անուշ իգական ածանցից է կազմված /ինչպես Հայկուշ, Պերճանուշ անունները/:Այժմ քիչ է հանդիպում:
297. ՅԱԶԳՅՈՒԼ թուրք. yaz “ամառ” ր պարս. gul “վարդ” կամ “ծաղիկ” բառերից. նշանակում է “ամռան վարդ”:Այս անունը հայերի մեջ շատ տարածված էր 17 -19 -րդ դարերում:Այժմ մոռացվում է :
298. ՅԱՂՈՒԹ թուրք. yagut բառից, որ նշանակում է “հակինթ”, “թանկագին քար”:հայերի մեջ այս անունը տարածված է 15 -րդ դարից, այսօր էլ գործածական է /ԶԱ 1867, 1883, 1891, 1962-3087/
299. ՅՈՒՂԱԲ հայ. Յուղաբեր անվան կրճատ ձևն է, որ տարածված է իբրև ինքնուրույն անուն: Սրա փաղաքշական ձևերն են ՝ Յուղիկ, Յուղո:
300. ՅՈՒՂԱԲԵՐ հայ. յուղ և բերել բառերից՝ “յուղ բերող” նշանակությամբ:Այժմ գործածական է :
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3