| 311. | ՆԱԻՐԵ | նորահնար անուն, որ նույն Նաիրե անվան իգականն է, ինչպես Նաիրա տարածված անունը: Գործածվում է իբրև ինքնուրույն անուն: |
| 312. | ՆԱԽՇՈՒՆ | հայ. նախշուն բառից, որ նշանակում է “գեղեցիկ նախշերով”, “զարդարուն”: Հայերի մեջ տարածված անձնանուն էր 15-18-րդ դարերում”: Այժմ համեմատաբար քիչ է գործածական. հանդիպում ենք մեծ մասամբ Ղարաբաղում,… 0.5 KB |
| 313. | ՆԱՆԵ | հայոց հին աստվածուհին, որի անվան մեհյանը հիշատակում է Ագաթանգեղոս պատմիչը: Սա շումեր-ասորական Nana կամ Nina աստվածուհին է, որի պաաշտամունքը տարածված է եղել Փոքր Ասիայում: |
| 314. | ՆԱՏԱԼՅԱ | ռուս. ծՈՑՈսՖÿ անունից, որ տարածվել է հայերի մեջ /հատկապես Կովկասում/ անցյալ դարի կեսերից: Հանդիպում ենք այս անվան կրճատ և փաղաքշական բազում ձևերին՛ Նատաշա, Տալյա, Նատալ, Նատո /Թիֆլիսում/: Այժմ… 0.5 KB |
| 315. | ՆԱՐԱ_ | նորահայտ անուն է, որ ատեղծվել է Գյուլնարա կամ Նարինե անուններից՛ իբրև սրանց ձևը: Վերջերս բավական գործածական է: |
| 316. | ՆԱՐԳԻԶ /Նարգիս/ | հուն. narkissos ծաղկի /հայ. Նարգիս/ անունից: Իբրև անձնանուն գործածական է 7-րդ դարից: Այժմ էլ գործածավող անուն է: Կա Նարգիզյան ազգանունը: |
| 317. | ՆԱՐԻՆԵ | նորահնար անուն, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ: Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե, Զարինե և այլ նորաստեղծ անունները: Այս ինե ածանցով… 0.8 KB |
| 318. | ՆԵԼԼԻ | եվրոպական անձնանուն է, որ եկել է գրականության միջոցով և բավական գործածական է վերջերս: |
| 319. | ՆԵԿՏԱՐ | հուն. nektar բառից, որ նշանակում է “հյութ”: Իբրև անձնանուն հայերի մեջ տարածված է անցյալ դարից և այծմ էլ օգտագործվում է: Հնում գործածական է եղել սրա Նեկտարինե ձևը: |
| 320. | ՆԻԱԶ | պարս. Niyaz անունից, որ նշանակում է “աղերսանք”, “աղաչանք”: Հայերի մեջ գործածական է եղել տակավին 16-րդ դարից, սակայն վերջին դարերում այս անունը կրողների թիվն զգալիորեն պակասել է: Այժմ Ղարաբաղում,… 0.5 KB |