| 331. | ՆՈՒՆՈՒՖԱՐ | նունուֆար ծաղկի անունն է, որ պարսկական ծագում ունի: Բավական տարածված անուն էր անցյալ դարում Կովկասի հայության մեջ: Գործածական են նաև սրա Նունո, Նունուշ փաղաքշականները: |
| 332. | ՆՈՒՇԻԿ | հայ. Անուշ անվան փաղաքշական ձևից ա ձայնավորի կորուստով /Անուշիկ - Նուշիկ/: Գործածական է նաև կրճատ Նուշ ձևը, սակայն չպետք է շփոթել նուշ /բադամ/ բառի հետ: Հաճախ կոչում են Նուշո: |
| 333. | ՆՎԱՐԴ /Նուարդ/ | պարս. navard բառից ելնելով ոմանք մեկնում են “հաճելի” /Justi/: Հ.Աճառյանն իրավացիորեն համարում է բարդ բառ՛ կազմված պարս. nav “նոր” և vard “վարդ” բառերից և բացատրում իբրև “նորվարդ”: Այսօր էլ Նվարդ… 0.4 KB |
| 334. | ՆՎԵՐ /Նուեր/ | հայ. նվեր բառից, որ ծագումով պահլավերեն է և նշանակում է “ընծա”: Իբրև անձնանուն գործածական է թե՛ արական և թե՛ իգական սեռերի համար: |
| 335. | ՇԱՀԱՆԴՈՒԽՏ | պարս. sah “արքա” և dukht “դուստր” բառերից. նշանակում է “արքայադուստր”, “թագացորի աղջիկ”: այսօր էլ բավական տարածված անուն է հայերի մեջ: |
| 336. | ՇԱՀԽԱԹՈՒՆ | պարս. sah “արքա”, “թագավոր” և khatun “տիկին” բառերից. նշանակում է “թագուհի”, “շահի տիկին”: Իբրև իգական անուն այժմ գրեթե մոռացված է: Սրանից ունենք Շահխաթունի, Շահխաթունյան ազգանունները: |
| 337. | ՇԱՀՆԱԶ | պարս. sah և naz բառերից, որ նշանակում է “արքայական նազանք” ունեցող: Հայերի մեջ այս անունը գործածական է եղել տակավին 16-րդ դարից: Այժմ էլ կարելի հանդիպել Շահնազ անունը կրող հայ կանանց, մանավանդ… 0.4 KB |
| 338. | ՇԱՂԻԿ | հայ. Շաղոսկի անվան փաղաքշական ձևն է կամ կազմված է հայերեն շաղ /ցող/ բառից, ինչպես Ցողիկ անունը: Այժմ հազվադեպ է գործածվում: |
| 339. | ՇԱՄԱՄ | հայ. շամամ բառից: Իբրև անձնանուն հայերի մեջ գործածա- կան է 14-րդ դարից: Կրճատ կոչում են Շամիկ: Կա նաև Շամամյան ազգանունը: |
| 340. | ՇԱՄԻՐԱՄ | Ասորեստանի առասպելական թագուհու /Semiram, Semiramoth/ անունից է, որին նույնացնում են Միջագետքի Իշտար աստվածուհու հետ: Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված: Ըստ… 0.8 KB |