| 341. | ՇԱՄՈՒՆԵ | եբր. Samun /Շմաւոն/ անվան իգականն է, որ նշանակում է “հլու”, “լսող”, “հնազանդ”: Սրա փաղաքշական ձևերն են Շամուն, Շամունիկ: Տարածվել է մեր մեջ անցյալ դարի վերջերին և այժմ էլ գործածվում է: |
| 342. | ՇԱՐՄԱ Ղ | հայ. շարմաղ բառից, որ ակնարկում է մաքուր սպիտակություն դեմքի և մաշկի: Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում “շարմաղ աղջիկ” արտահայտությանը: Այժմ էլ այս անունը կրող հայուհիներ կան: |
| 343. | ՇԱՔԱՐ | հայ. շաքար բառից, որ փոխառություն է /պարս. sakar /: Գործածվում է իբրև անձնանուն արական և իգական սեռերի համար “քաղցր”, “հաճելի” իմաստով: Տարածված է Հայաստանի շատ շրջաններում: |
| 344. | ՇԱՔԵ | թուրք. saki բառից, որ նշանակում է “տարաբախտ”, “անբախտ”, “ապերջանիկ”: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, միայն վերջերս է տարածվել սփյուռքահայերի միջոցով: |
| 345. | ՇԻՐԻՆ | պարս. sirin “հաճելի”, “քաղցր” բառից: Իբրև իգական անձնանուն երևում է արևելյան շատ ժողովուրրդների մեջ: Հայերին անցել է գրական ճանապարհով հայտնի “Ֆարատ և Շիրին” հաքիաթի ազդեցությամբ: Գյուղերում կան… 0.5 KB |
| 346. | ՇՆՈՐՀԻԿ | հայ. շնորհ բառից, նորաստեղծ անուն է, որ նշանակում է “շնորհունակ”, “շնորհալի”: |
| 347. | ՇՈՂԱԿԱԹ | հայ. շող/ք/ և կաթել բառերից “շողածին”, “շողքից կաթած” նշանակությամբ: Անցյալ դարում շատ գործածական անուններից էր: Տարածված է նաև Շողո, Շողեր, Շողիկ կրճատ ու փաղաքշական ձևերով, որոնք ինքնուրույն… 0.4 KB |
| 348. | ՇՈՂԵՐ | հայ. շող բառի հոգնակի ձևից “շողշողուն”, “լուսափայլ” իմաստով: մեծ մասամբ տարածված է Արարատյան դաշտի գյուղերում: |
| 349. | ՇՈՂԻԿ | հայ. շող բառից իկ փաղաքշական ածանցով: Միահգամայն ինքնուրույն անձնանուն է և շատ տարածված հայերի մեջ: Հաճախ Շողիկ են կոչում նաև Շողակաթ անունը կրող հայուհիներին փաղաքշակկան ձևով: |
| 350. | ՇՈՒՇԱՆ | հայ. շուշան ծաղկի անունից, որ ասոր. susan կամ sosan բառն է: Իբրև անձանուն հայերի մեջ հիշատակվում է տակավին 4-րդ դարից Շուշանիկ փաղաքշական ձևով: Այժմ գործածական է: |