| 351. | ՇՈՒՇԱՆԻԿ | շուշան ծաղկի անունից իկ փաղաքշական ածանցով: Հայոց հնագույն անուններից է, որ այժմ էլ գործածական է և շատ տարածված: Ակնարկում է անունը կրողի քնքշությունը, նրբությունը: Կրճատ կոչում են Շուշիկ: |
| 352. | ՈՍԿԵՀԱՏ | հայ. ոսկի և հատ բառերից: Շատ գործածական անուն էր անցյալ դարում: Հանդիպում ենք բարբառային Օսկեհատ ձևով: |
| 353. | ՈՍԿԻ | հայ. ոսկւ բառն է, որ իբրև անձնանուն եղել է հնում, սակայն հիշատակվում 10-րդ դարից: Սովորաբար գործածա-կան է իբրև իգական անուն, թեև տղամարդկանց մոտ էլ ենք հանդիպում: Ժողովրդիի մեջ տարածված է նաև… 0.4 KB |
| 354. | ՈՐՄԻԶԴՈՒԽՏ | պարս. Որմիզդուխտ անունն է, որ կազմված է պահլավ. Hormizd անունից /զենդ. Ahura-mazda, հայերեն դաարձել է Արամազդ/ և պարս. dukht “դուստր” բառից: Նշանակում է “Որմիզդի դուստր”, “Արամազդի դուստր”: Այս… 0.6 KB |
| 355. | ՈՒՍՏԻԱՆ | լատ. justus բառից, որ նշանակում է “արդար”:Այս անունը գործածական էր անցյալ դարում:Այժմ քիչ մէհանդիպում:Կա սրա փաղաքշականը՝ Ուստիկ ձևով: |
| 356. | ՉԻՆԱՐ | պարս. cinar բառից, որ Սոսի ծառն է. հայերենում ևս գործածական է չինար բառը որպես ծառի անուն: Ժողովուրդը կնոջ սլացիկ հասակը նմանեցնում է չինարի: Կա նաև այս անվան փաղաքշական Չինարիկ ձևը: |
| 357. | ՉԻՉԱԿ /Չիչաք/ | թուրք. cicek բառից, որ նշանակում է “ծաղիկ”: Որպես իգական անձնանուն եկել է 14-րդ դարից /տարածված է նաև թուրքերի և թուրքախոս հայերի մեջ/: Այժմ էլ գործածա- կան անուն է Ղարաբաղի, Շիրակի հայաբնակ… 0.5 KB |
| 358. | ՉՆԱՇԽԱՐՀԻԿ - | հայ. չնաշխարհիկ բառից, որ նշանակում է “աշխարհում նմանը չունեցող”, “չճարվող”, “աննման”: Նորագյուտ անուն է, սակայն վերջերս շատ տարածված է Շիրակում և այլուր: |
| 359. | ՊԱԼԱՍԱՆ | նույն Բալասան անունն է /նաև արական/, որ արևմտահայերը Պալասան ձևով են գործածում /Բ -Պ/: Հանդիպում ենք նաև այսօր: Սրանից էլ Պալասանայն ազգանունը: |
| 360. | ՊԱՅԾԱՌ | հայ. պայծառ ածականից, որ նշանակում է “ճաճանչափայլ”, “լուսավոր”. համապատասխանում է ռուս. հՉպՑսՈվՈ, լատ. Clara անուններին: Հիշատակված է տակավին 13-րդ դարում: Այժմ ևս բավական տարածված անուն է:… 0.4 KB |