| 381. | ՌԻՄԱ | լատ. /Հռոմ/ քաղաքի անունից, որ հայերի մեջ տարածված է իբրև անձնանուն Հոռոմ,Հոռոմսիմե ձևերով: Այսօրվա գործածական ռիմա անունը գալիս է ռուս. իգական անունից, որ մեկնվում է որպես “գեղեցկուհի”,… 0.4 KB |
| 382. | ՌԻՏԱ | լատ. անվան փաղաքշական ձևն է, որ գործածական է նաև գերմանացիների, ռուսների մեջ: Հայերը շատ վաղուց էին օգտագործում Մարգարիտ անունը, բայց Ռիտա ձևով հանդիպում ենք միայն վերջերս: |
| 383. | ՌՈԶԱ | լատ. , ռուս. անունից, որ նշանակում է “վարդ”. համապատասխանում է հայ. Վարդ, Վարդուհի, Վարդիկ անուններին: Տարածվել է ռուսերենից և այժմ շատ գործածական անուն է: |
| 384. | ՌՈՒԶԱՆ | այս անունը հանդիպում ենք դարի վերջերին: Տարածվել է Մուրացանի “Ռուզան կամ հայրենասեր օրիորդը” պատմակքան դրամայի ազդեցությամբ: Ըստ Յուստիի Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրճատ ձևն է: Աճառյանը… 1.0 KB |
| 385. | ՍԱԹԵՆԻԿ | հայ. սաթ բառից, ենիկ մասնիկով / ինչպես ՛ Վարսենկ, Արփենիկ անուններւ/:Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայերի մեջ:Այժմ ևս գործածական է:Արա փաղաքշական ձևերն են՛ Սաթո, Սաթին, Սաթեն և այլն: |
| 386. | ՍԱԹԻԿ | հայ. սաթ բառից ՛ իկ ածանցով:Միանգամայն ինքնուրույն անուն է և շատ տարածված հայերի մեջ: |
| 387. | ՍԱԹԻՆԵ | նորաստեղծ անուն է , որ հանդիպում ենք վերջերս.կազմված է հայ. սաթ բառից՝ ինե վերջածանցով /ինչպես Արմինե, Նարինե անունները/:Սակավ գործածական անուն է : |
| 388. | ՍԱԼԱԹ | թուրք. Salat անունն է, որ 17-րդ դարից գործածական էր հայերի մեջ:Ծագել է արաբ. salat բառից, որ նշանակում է “աղոթք”:Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող կանանց: |
| 389. | ՍԱԼԲԻ | պարս. sarv, թուրք. selvi բառից, որ “նոճի” է նշանակում: Հայերի մեջ գործածական է եղել 17 -րդ դարից:Այժմ էթլ կենդանի անուն է :Հանդիպում ենք նաև Սալվի, Սալուի ձևերով: |
| 390. | ՍԱԼՈՄԵ | հին ձևն է Սողոմէ կամ Սողովմէ, որ եբր. Սողոմոն անվան իգականն է :ներկա ձևը եղել է հՈսՏՎպ անունից՝ գրականության միջոցով: Հանդիպում ենք նաև Սալովմե ձևով:Այժմ հազվագյուտ անուն է : |