31. | ԱՆԻ | նորահայտ անուն է: Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն և տարածվում է: |
32. | ԱՆՆԱ | եբր. Khanna անունից, որ նշանակում է “շնորհալի”, “ողորմած” կամ “պարգևատու”, “ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է: Ունի փաղաքշական Աննիկ ձևը: |
33. | ԱՆՆՄԱՆ | հայ. աննման ածականից. նշանակում է “նմանը չունեցող”: Ստեղծվել է վերջին հարյուրամյակում և տարածված է ժողավրդի մեջ: |
34. | ԱՆՈՒՇ /Անյուշ/ | զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է “անմահ”:Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել “հաճելի”, “քաղցր” նշանակությամբ: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:Հայերի… 0.8 KB |
35. | ԱՇԽԵՆ | պահլ. akhsen “գորշ” բառից / զենդ. akhsaena “թուխ”, “կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի”մոխրագույն”, “գորշ”: Բայց գույն է արտահայտում… 1.0 KB |
36. | ԱՊՐԵՇՈՒՄ(Աբրեշում) | պարս. abresum, պահլ. apresum “մետաքս” բառից: Տարածված է մեծ մասամբ գյուղական վայրերում: Այժմ սրա փոխարեն գործածվում է Մետաքսյա / Մետաքսե / անունը: |
37. | ԱՍԱՆԵԹ | եբր. asanet բառից, որ նշանակում է “վտանգ” կամ “անբախտություն”: Գալիս է 15-րդ դարից: Այժմ տարածված է: |
38. | ԱՍԹԻՆԵ(Ասթինէ) | եբր. astin, հուն. astine, որ թարգմանվում է “քաղաքացի”: Հնագույն անուններից է , պատմության մեջ հիշատակվում է իբրև պարսից Արտաշես արքայի կնոջ անունը: Հ. Աճառյանը համարել է “նորակերտ անուն” անհայտ… 0.6 KB |
39. | ԱՍԼԻ | արաբ. asli որ նշանակում է “իսկական”, “հարազատ”, “ճշմարիտ”: Եկել է գրականության միջոցով արևելյան նշանավոր սիրավեպի՝ “Քյարամի և Ասլիի հեքիաթի” ազդեցությամբ: Այժմ էլ գործածական անուն է: |
40. | ԱՍՄԱՐ | թուրք. asmer (asmar) բառից, որ նշանակում է “թուխ”, “թխամորթ”: Գործածական էր մինչև անցյալ դարի վերջերը: Այժմ մոռացվում է: Ասմար են կոչել նաև տղամարդկանց /մնացել է Ասմարյան ազգանունը /: |