to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 492 page 43 of 50

421. ՍՐԲՈՒՀԻ հայ. սուրբ “մաքուր” բառից՝ ուհի ածանցով:Համազոր է Մաքրուհի անվան:Հայերի մեջ գործածական է 16-րդ դարից:Հատկապես շատ էր տարածված անցյալ դարում:Կրճատ կոճում են Սրբուն, Սուփիկ:
422. ՎԱԶԳԱՆՈՒՇ Ծազգեն անվան և անուշ իգական վերջածանցի միացումից է առաջացել և նշանակում է “Վազգենի դուստր”: Այժմ էկ կենդանի անուն է: Սրա փաղաքշականն է Վազգուշ:
423. ՎԱԶԳԵՆՈՒՀԻ կազմված է Վազգեն անունից‘ ուհի վերջածանցով:
424. ՎԱԼԵՆՏԻՆԱ լատ. բառից, վոր նշանակում է “ուժեղ”, “կայտառ”, “առողջ”: Տարածվել է վերջին դարում‘ ռուսերենից: Սրա փաղաքշականն էլ ռուսերենի նման է‘ Վալյա:
425. ՎԱՀԱՆԴՈՒԽՏ հայ. Վահան անունից և պարս. “դուստր” բառից‘ “վահանի դուստր” նշանակությամբ: Անցյալում տարածված անուն էր: Այժմ քիչ է գործածական:
426. ՎԱՆՈՒՀԻ այս անունը վերցված է Վան քաղաքի անունից‘ իբրև “Վանի ծնունդ”, “Վանի դուստր”:
427. ՎԱՍԿԱՆՈՒՇ հայ. Վասակ անունից‘ իբրև “Վասակի դուստր”, “Վասակդուխտ”: Չպետք է շփոթել Վազգանուշ անվան հետ, քանզի վերջինս կազմված է Վազգեն անունից: Այժմ հազվադեպ գործածություն ունի:
428. ՎԱՐԱԶԴՈՒԽՏ կազմված է Վարազ կամ Վարազդատ անունից և պարս. “դուստր” բառից‘ “Վարազի դուստր” իմաստով: Հիշատակված է պատմական հնագույն աղբյուրներում: Այժմ հազվագյուտ անուն է:
429. ՎԱՐԴ հայ. վարդ ծաղկի անունից, որ գործածական է հայերի մեջ թե՛ արական և թե՛ իգական սեռի համար: Համազոր է եվրոպական , ռուս. անուններին, որ նույնպես գործածական են մեզ մոտ:
430. ՎԱՐԴԱՆԴՈՒԽՏ հայ. Վարդան անունից և դուխտ “դուստր” բառից. նշանակում է “Վարդանի դուստր”: Այժմ հազվադեպ գործածվող անուն է: Սրա մի տարատեսակն է Վարդանուշ անունը, որ նույն իմաստն ունի:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3