| 461. | ՓԱՌԱՆՁԵՄ | եկել է անհիշելի ժամանակներից: Հայ ազբյուրներում հիշատաակված է 4-րդ դարից: Այժմ էլ գործածական անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Փառիկ, Փառան, Փառանց, Փառո: |
| 462. | ՓԱՌԱՆՈՒՇ | հայ. փառ/ք/ բառից՝ անուշ վերջածանցով /ինչպես Հրանուշ, Փայլանուշ անունները/: Ստեղծվել է վերջերս և սակավ գործածական անուն է: |
| 463. | ՓԱՐԻ /Փերի/ - | պարս. pari բառից, որ նշանկում է “հավերժահարս”, “ոգի”, “պարիկ”: Իբրև անձնանուն հայերի մեջ հիշատաակված է 17-րդ դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող հայուհիների: |
| 464. | ՓԱՐԻՇԱՆ /Փերուշան/ | կանացի գլխի զարդարանք՝ մեջընդմեջ շարված ոսկու և մարգարտի ուլունքներով, որ մինչև մեր դարի կեսերը կրում էին Կարինի, Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի և այլ հայաբնակ վայրերի հայ կանայք: Գործածվում… 0.5 KB |
| 465. | ՓԵԲՐՈՆԵ | հուն. Febronia անունից, որ հնրյունափոխվելով /եալ - է, Փեփրոնեալ - Փեփրոնէ/ գործածվել է հայերի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Փեփրոն, Փեփո, Փեփուշ: Այժմ հազվագյուտ անձնանուն է: |
| 466. | ՓԵՐՈՆԻԿ | հուն. fero “բերել”, “բերող” և nike “հաղթություն”, “հաղթանակ” բառերից. նշանակում է “հաղթություն բերող”, “հաղթանակաբեր”: Անցյալ դարում տարածված անուն էր Ղարսում, Ալեքսանդրապոլում և այլուր: Այժմ… 0.4 KB |
| 467. | ՓԵՓԵԼ | Եփեմիա կամ Փեփրոնե անունների փաղաքշական ձևերից է, որ իբրև անձնանուն գործածական էր Թիֆլիսում: Այժմ քիչ հանդիպող անուն է: |
| 468. | ՓԻՐՈՒԶ /Փերուզ/ | պարս. Piruza անունից, որ արաբ. firuza “երկնագույն անգին քար” բառն է: Իբրև իգական անձնանուն տարածված էր 19-րդ դարում, Կովկասի շատ ժողովուրդների մեջ: Հանդիպում ենք նաև Փիրուզա, Փերուզ ձևերով: |
| 469. | ՓՆæԻԿ | հայ. փունջ բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Այժմ քիչ հանդիպող անուն է: |
| 470. | ՔԱՆԱՔԱՐԱ | հազվագյուտ անուն է, որ եկել է արևելյան վեպերի ազդեցությամբ: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ. կարածվել է Հ. Թումանյանի “Ոսկի քաղաքը” հեքիաթի ազդեցությամբ և գործածական է: |