| 51. | ԱՐՄԻՆԵ | խա ևս Արմեն անվան իգական ձևերից մեկն է, որ երևան է եկել վերջերս և տարածվում է: Կազմվել է այժմ շատ գործածական ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /: |
| 52. | ԱՐՇԱԿԱՆՈՒՇ | Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում “դուստր” իմաստն ունի: |
| 53. | ԱՐՇԱՆՈՒՇ | Արշականուշի ավելի կարճ ձևն է / առանց ակ -ի /: Ստեղծվել է անցյալ դարում և այժմ էլ տարածված անուններից է: |
| 54. | ԱՐՈՒՍ | հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն: |
| 55. | ԱՐՈՒՍՅԱԿ | հայ. Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է՝ Վեներան (լատ. Venus): Հայերի մեջ այս անունը գործածական է 9-րդ դարից՝ արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ… 0.4 KB |
| 56. | ԱՐՏԵՄԻՍ | հուն. Artemis աստվածուհու անունն է, որ ծագում է artemes “առողջ” բառից: ՀԲ ստուգաբանում է իբրև “ամբողջ”, “կատրյալ”, “անխախտ”: Այժմ հազվագյուտ անուն է: |
| 57. | ԱՐՏՈՒՅՏ | հայ. արտույտ թռչունի անունից: Կա նաև սրա Արտուտիկ փաղաքշական ձևը, որ հաճախ գործածվում է որպես արական անուն: |
| 58. | ԱՐՓԵՆԻԿ | հայ. արփի “արև” բառից: Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում: այժմ ևս գործածական է: Ունենք նաև սրա փաղաքշական ձևերը՝ Արփիկ, Արփեն, Արփո և այլն: |
| 59. | ԱՐՓԻՆԵ | նորաստեղծ հնչեղ անուն է՝ կազմված արփի /արև / բառից՝ ինե իգական ածանցով / ինչպես Ցոլինե, Նարինե /: Այժմ բավական տարածված անուն է: |
| 60. | ԲԱԼԱՍԱՆ | արաբ. ծաղկի անունից, որ հայերենում ևս գործածական է: Բալասան բառը մեզ մոտ նշանակում է նաև “դեղ”, “դարման”, “սպեղանի”: Կա նաև իբրև արական անուն: Սրա կրճատ ձևերն են Բալաս, Բալո: Այժմ էլ կենդանի… 0.4 KB |