71. | ԲԼԲՈՒԼ | պարս. բառից, որ “սոխակ” է նշանակում: Իբրև անձնանուն հայերի մեջ տարածվել է դարից: Կա Բլբուլիկ փաղաքշական ձևը՝ “քաղցրախոս”, “վայելչախոս” իմաստով: Կա Բլբուլյան ազգանունը: |
72. | ԲՅՈՒԶԱՆԴՈՒՀԻ | Բյուզանդ անվան իգականն է, որ ստեղծվել է ուհի ածանցով. նշանակում է “բյուզանդացի”: Տարածվել են մեծ մասամբ ներգագթած հայերը: |
73. | ԲՅՈՒՐԱԿՆ | հայ. բյուր և ակն / ակունք / բառերից, որ նշանակում է “շատ ակունքներ ունեցող”, “բազմակունք”: Հնում այս անունը գործածական չի եղել, երևում է մեր դարի քսանական թվականներին: |
74. | ԲՅՈՒՐԵՂ | հայ. բյուրեղ բառից, որ նշանակում է “թափանցիկ”, “ջինջ”, “հստակ”: Բավական տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է: կա նաև սրա փաղաքշական Բյուրեղիկ ձևը, որ հաճախ երևում է որպես… 0.4 KB |
75. | ԲՈՒՐԱՍՏԱՆ | հայ. բուրաստան բառից, որ նշանակում է “ծաղկանոց”, “պարտեզ”: Իբրև անձնանուն գործածական է 16-րդ դարից: Այսօր էլ կան Բուրաստան անունը կրող հայուհիներ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Բուրիկ, Բուրո: |
76. | ԲՐԱԲԻՈՆ | հուն. brabeion, լատ. brabeum, հայ. բրաբիոն բառից, որ ծաղկի անուն է / նարգիսի ընտանիքին պատկանող ծաղիկ է / . նշանակում է “հաղթության պսակ”: Այժմ էլ գործածական անուն է : |
77. | ԳԱԼԻՆԱ | ռուս. թՈսՌվՈ անունն է ,որ այժմ տարածված է նաև հայերի մեջ: Ծագել է հուն. galene բառից. նշանակում է “հանգիստ”, “խաղաղ”, “անվրդով”: Հնում այս անունը չի եղել, երևում է վերջերս: Փաղաքշականն է Գայլա,… 0.4 KB |
78. | ԳԱՅԱՆԵ /Գայիանէ / | լատ. Gaianus անվան իգական ձևն է :Հնում հայերի մեջ այդ անունով հայտնի էր միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում:Եկել է 4-րդ դարից, այժմ տարածված անուն է: |
79. | ԳԵՂԱՆՈՒՇ | հայ. գեղ / գեղեցիկ / և անուշ բառերից. նորաստեղծ, տարածված անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ: Հավանական է առաջացած լինի նաև Գեղամ անվան մի մասից՝ անուշ վերջավորությամբ / ինչպես… 0.4 KB |
80. | ԳԵՂԵՑԻԿ | հայ. գեղեցիկ ածականից ստեղծված անուն է, որ դարասկզբից կրում են հայուհիները: Այժմ էլ բավական տարածված անուն է: |