| 1. | ԱԶԱՏՈՒՀԻ | հայ Ազատ անվան իգական ձևն է՝ ուհի ածանցով: Բավական տարածված անուն է: |
| 2. | ԱԶԳԱՆՈՒՇ | նորաստեղծ անուն է՝ կազմված հայ ազգ բառից /Հայկանուշ, Վասկանուշ անունների նմանությամբ /: Այժմ բավական գործածական անուն է: Կրճատ անվանում են Ազգուշ: |
| 3. | ԱԶԻԶ | արաբ.aziz բառից, որ նշանակում է “թանկագին”,”ընտիր” կամ “հույժ սիրելի “:հայերիմ մեջ այս անունը գործածական է տակավին 12-րդ դարից: Ազիզ են կոչել նաև տղաներին: |
| 4. | ԱԶԻԶԳՅՈՒԼ | արաբ.aziz “ընտիր” և պարս. gul “վարդ”բառերից: Նշանակում է “ընտիր վարդ”: հնու շատ տարածված անուն էր, այժմ հազվագյուտ: |
| 5. | ԱԶՆԻՎ | հայ. ազնիվ ածականից, որ գործածական է մեր մեջ իբրև անձնանուն: բավական տարածված անուն է: |