| 1. | ԱՆԱԽԱՍ | թուրք. ana “մայրիկ”, և արաբ. xas “ընտիր” բառերից. նշանակում է “անգին մայրիկ”, “խաս մայրիկ”: Գործածական է 18-րդ դարից: Այժմ էլ գյուղական վայրերում դեռ կան այս անունը կրող հայուհիներ: |
| 2. | ԱՆԱՀԻՏ | զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita “պիղծ” բառից. նշանակում է “անպիղծ”, “անապական”, “անարատ”:… 0.6 KB |
| 3. | ԱՆԳԻՆ | հայ. անգին բառից, որ նշանակում է “հազվագյուտ”, “գին չունեցող”: Ստեղծվել է վերջին դարում և բավական տարածված անուն է: |
| 4. | ԱՆԹԱՌԱՄ | հայ. թառամել բառից՝ ան ժխտական նախածանցով: Նշանակում է “մշտադալար”, “չթառամող”: Անցյալ դարում ամենատարածված անուններից էր հայուհիների մեջ: Այժմ սակավ է հանդիպում: |
| 5. | ԱՆԺԵԼԱ | ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է “հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ: |
| 6. | ԱՆԺԵԼԻԿԱ | ռուս. ԸվæպսՌՍՈ անունից, որ նույն ԸվæպսՌվՈ-ն է՝ “հրեշտակ”, “առաքյալ” նշանակությամբ: |
| 7. | ԱՆԻ | նորահայտ անուն է: Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն և տարածվում է: |
| 8. | ԱՆՆԱ | եբր. Khanna անունից, որ նշանակում է “շնորհալի”, “ողորմած” կամ “պարգևատու”, “ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է: Ունի փաղաքշական Աննիկ ձևը: |
| 9. | ԱՆՆՄԱՆ | հայ. աննման ածականից. նշանակում է “նմանը չունեցող”: Ստեղծվել է վերջին հարյուրամյակում և տարածված է ժողավրդի մեջ: |
| 10. | ԱՆՈՒՇ /Անյուշ/ | զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է “անմահ”:Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել “հաճելի”, “քաղցր” նշանակությամբ: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:Հայերի… 0.8 KB |