| 1. | ԱՐԱՔՍԻ | Հայաստանի մայր գետի՝ Երասխի եվրոպական Arax ձևից, ու փաստորեն սեռական հոլովն է. նշանակում է “Արաքսի դուստր”: Բավական տարածված անուն է: Հանդիպում է նաև Արաքսյա ձևով, որից էլ Արաքսե հնչյունափոխված… 0.4 KB |
| 2. | ԱՐԵԳՆԱԶԱՆ | հայ. արեգ /արեգակ / և նազան բառերից՝ “արևանազ” իմաստով: Հայերի մեջ այս անունը գործածական է 18-րդ դարից:Վերջին դարերում սրա տարածմանը նպաստեց Ղ. Աղայանի համանուն հեքիաթը: Հանդիպում է նաև Արեգնազ,… 0.4 KB |
| 3. | ԱՐԵՎԻԿ | հայ. արև բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է 13-րդ դարում և այժմ էլ գործածական անուն է: |
| 4. | ԱՐԵՎՀԱՏ | հայ. արև և հատ / հատիկ / բառերից՝ “արևի հատիկը” կամ “արևի հատը, նմանը” իմաստով: Այժմ բավական տարածված անուն է : Կրճատ կոչում են Արև: |
| 5. | ԱՐԾՎԻԿ | հայ. արծիվ / թռչուն / բառից՝ իկ փաղաքշական ածանցով /ինչպես Լորիկ, Արտուտիկ,Կաքավիկ անունները /: Գործածական անուն է: |
| 6. | ԱՐՄԵՆՈՒՀԻ | նորահայտ անուն է . ստեղծվել է Արմեն անունից՝ ոոոուհի ածանցով: Այս անունը տարածվեց դարասկզբին՝ Շիրվանզադեի համանուն դրամայի ազդեցությամբ: |
| 7. | ԱՐՄԻՆԵ | խա ևս Արմեն անվան իգական ձևերից մեկն է, որ երևան է եկել վերջերս և տարածվում է: Կազմվել է այժմ շատ գործածական ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /: |
| 8. | ԱՐՇԱԿԱՆՈՒՇ | Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում “դուստր” իմաստն ունի: |
| 9. | ԱՐՇԱՆՈՒՇ | Արշականուշի ավելի կարճ ձևն է / առանց ակ -ի /: Ստեղծվել է անցյալ դարում և այժմ էլ տարածված անուններից է: |
| 10. | ԱՐՈՒՍ | հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն: |