to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ԳԱ ԳԵ ԳՅ ԳՈ ԳՐ
selected terms: 18 page 1 of 2

1. ԳԱԼԻՆԱ ռուս. թՈսՌվՈ անունն է ,որ այժմ տարածված է նաև հայերի մեջ: Ծագել է հուն. galene բառից. նշանակում է “հանգիստ”, “խաղաղ”, “անվրդով”: Հնում այս անունը չի եղել, երևում է վերջերս: Փաղաքշականն է Գայլա, 0.4 KB
2. ԳԱՅԱՆԵ /Գայիանէ / լատ. Gaianus անվան իգական ձևն է :Հնում հայերի մեջ այդ անունով հայտնի էր միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում:Եկել է 4-րդ դարից, այժմ տարածված անուն է:
3. ԳԵՂԱՆՈՒՇ հայ. գեղ / գեղեցիկ / և անուշ բառերից. նորաստեղծ, տարածված անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ: Հավանական է առաջացած լինի նաև Գեղամ անվան մի մասից՝ անուշ վերջավորությամբ / ինչպես 0.4 KB
4. ԳԵՂԵՑԻԿ հայ. գեղեցիկ ածականից ստեղծված անուն է, որ դարասկզբից կրում են հայուհիները: Այժմ էլ բավական տարածված անուն է:
5. ԳԵՂՈՒՀԻ հայ. գեղեցիկ բառի արմատից՝ ուհի իգական ածանցով, որ նշանակում է “գեղեցկուհի”, “գեղատեսիլ էակ”: Պ. Դուրյանը միշտ գեղուհի բառն էր օգտագործում՝ գեղեցկուհու փոխարեն: Այս անունը այժմ էլ գործածական է : 0.4 KB
6. ԳԵՆՅԱ առաջացել է ռուս. ժՉչպվՌÿ իգական անվան կրճատունից. հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերենից եկող Ժենյա ձևը: Այս թպվÿ փաղաքշական ձևը ծագում է Գեննադի արական անունից, որ հուն. 0.5 KB
7. ԳՅՈԶԱԼ թուրք. guzal, ադրբ. gozel բառից. նշանակում է “գեղեցիկ”: Գործածվել է նաև որպես արական անուն, սրանից էլ Գյոզալյան ազգանունն է: Այժմ հազվադեպ գործածվող անուն է:
8. ԳՅՈՒԼԱԲ պարս. gul “վարդ” և ab “ջուր” բառերից. նշանակում է “վարդաջուր” / “անուշահոտ”, “հաճելի”, “բուրումնավետ” իմաստով /: Հայերի մեջ գործածական անուն է 17-րդ դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը 0.5 KB
9. ԳՅՈՒԼԲԱՀԱՐ կազմված պարս. gul “վարդ” և bahar “գարուն” բառերից. նշանակում է “գարնան վարդ”: Գործածական է մեզ մոտ 15-րդ դարից: սրանից մնացել է Գյուլբահարյան ազգանունը:
10. ԳՅՈՒԼԻԶԱՐ պարս. gul “վարդ” և արաբ. izar “դեմք”, “երես”, “հայացք” բառերից. նշանակում է “վարդերես”, “վարդահայաց”: Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում: Այժմ հազվագյուտ է:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3