1. | ԳՅՈԶԱԼ | թուրք. guzal, ադրբ. gozel բառից. նշանակում է “գեղեցիկ”: Գործածվել է նաև որպես արական անուն, սրանից էլ Գյոզալյան ազգանունն է: Այժմ հազվադեպ գործածվող անուն է: |
2. | ԳՅՈՒԼԱԲ | պարս. gul “վարդ” և ab “ջուր” բառերից. նշանակում է “վարդաջուր” / “անուշահոտ”, “հաճելի”, “բուրումնավետ” իմաստով /: Հայերի մեջ գործածական անուն է 17-րդ դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը… 0.5 KB |
3. | ԳՅՈՒԼԲԱՀԱՐ | կազմված պարս. gul “վարդ” և bahar “գարուն” բառերից. նշանակում է “գարնան վարդ”: Գործածական է մեզ մոտ 15-րդ դարից: սրանից մնացել է Գյուլբահարյան ազգանունը: |
4. | ԳՅՈՒԼԻԶԱՐ | պարս. gul “վարդ” և արաբ. izar “դեմք”, “երես”, “հայացք” բառերից. նշանակում է “վարդերես”, “վարդահայաց”: Չափազանց տարածված անուն էր անցյալ դարում: Այժմ հազվագյուտ է: |
5. | ԳՅՈՒԼՆԱԶ | պարս. gulnaz բառից, որ նշանակում է “նազելի վարդ” կամ “վարդի պես նազելի”: Տարածվել է 18-րդ դարից: Այժմ էլ գործածական անուն է ժողովրդի մեջ: |
6. | ԳՅՈՒԼՆԱՐ | պարս. gulnar որ նշանակում է “նռան ծաղիկ” (gol - inar ) : Հայերի մեջ այս անունը գործածական էր 15-րդ դարից:Հիշատակվում է նաև ժողովրդական երգերի մեջ: |
7. | ԳՅՈՒԼՆԱՐԱ | պարս. gul “վարդ”, “ծաղիկ” և nar “հրահատ”, “նուռն” բառերից. նշանակում է “նռան ծաղիկ”, “նռնավարդ”: Այս անունը տարածվել է մեր դարի 30-ական թվականներից՝ բանաստեղծ Գեղամ Սարյանի համանուն պոեմի… 0.5 KB |
8. | ԳՅՈՒԼՓԵՐԻ | պարս. Gulperi անունից. կազմված է gul “վարդ” և peri “հավերժահարս”, “պարիկ” բառերից. նշանակում է “վարդպարիկ”: Տարածվել է արևելյան հեքիաթների ազդեցությամբ 17-րդ դարից: Այժմ էլ գործածական անուն է: … 0.4 KB |