1. | ԴԱՍՏԱԳՅՈՒԼ | պարս. dasta “փունջ” և gul “ծաղիկ”, “վարդ” բառերից, նշանակում է “ծաղկեփունջ”: Տարածված է Իրանում և Ադրբեջանում ապրող հայերի մեջ: Կրճատ կոչում են Դաստո: Մեզ մոտ հազվագյուտ անուն է. հանդիպում է մեծ… 0.4 KB |
2. | ԴԱՐԵæԱՆ | պարս. անուն է, որ կազմված է Դարեհ /Dareh, հին. պարս. Darayavaus, Աքեմենյան դինաստիայի հզոր արքան 522-486թթ. մ.թ.ա. / անունից և jan “հոգի” բառից: Վրացիների մեջ այս անունը շատ է տարածված:… 0.5 KB |
3. | ԴԱՐԻԿՈ | վրաց. Dariko անունից, որ Դարյա անվան փաղաքշականն է. նշանակում է “թագուհի”, “տիրուհի” /պահլ./: Հայերի մեջ տարածվել է որպես փոխառություն վրացիներից: |
4. | ԴԵՂՁԱՆԻԿ | հայ. դեղձանիկ թռչունի անունից /նման Արծվիկ, Լորիկ անուններին/: Տարածվել է վերջերս: Սրա կրճատ ձևերն են՝ Դեղձիկ, Դեղձո: |
5. | ԴԻԱՆԱ | լատ. Diana-ից: Հին հռոմեական դիցաբանության մեջ որսի և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխա- նում է հին հուհական Արդեմիդե աստվածուհուն: Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ… 0.6 KB |
6. | ԴԻԼԲԱՐ | պարս. dilbar բառից, որ նշանակում է “սիրելի”, “հմայիչ”, “դյութիչ”: Շատ տարածված անուն էր մեզ մոտ անցյալ դարում: Այժմ քիչ է հանդիպում: |
7. | ԴԻՆԱ | ռուս. ԺՌվՈ տարածված անունն է, որ վերջերս երևում է նաև մեզանում: Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է “աշխույժ”, “ճարպիկ”, “շարժուն”, “անդադրում”: |
8. | ԴԻՑՈՒՀԻ | հայ. դիցուհի բառից, որ նշանակում է “աստվածուհի”, “աստվածազարմ կին”: Իբրև անձնանուն անցյալում գործածական չի եղել. հանդիպում է վերջերս միայն: |
9. | ԴՇԽՈՒՀԻ | հայ. դշխո /դշխոյ/ բառից, որ “թագուհի” է նշանակում: Շատ տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է: Սրա կրճատ ձևն է Դշխուն: |
10. | ԴՈԽԻԿ | հայ. աղավնի թռչունի ժողովրդական դոխ ձևից՝ իկ փաղաք- շական ածանցով: Նշանակում է “աղավնյակ”: Անցյալ դարում շատ տարածված անուն էր, այժմ՝ հազվագյուտ: |