to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ԼԱ ԼԵ ԼԻ ԼՅ ԼՈ

selected terms: 11 page 1 of 2

1. ԼՈՐԵՏԱ իտալական Loretta քաղաքի անունից, որ մեկնում են իբրև “նուրբ, ջահել կին”: Եկել է վերջին շրջանում գեղարվեստական գրականության միջոցով: Կա նաև սրա կրճատ Լորա ձևը:
2. ԼՈՐԻԿ հայ. լոր բառից՝ իկ փաղաքշական ածանցով (ինչպես՝ Դոխիկ, Արծվիկ անունները): Ակնարկում է անունը կրողի անմեղությունը, հեզությունը, քնքշությունը: Լորիկ են կոչում հաճախ նաև տղաներին:
3. ԼՈՒԻԶԱ գերմ. անուն է, գործածական է հայերի մեջ հատկապես 1930-ական թվականներից՝ գեղարվեստական գրականության միջոցով (Շիլլերի “Խարդավանք և սեր” դրամայից): Այժմ էլ տարածված անուն է:
4. ԼՈՒՍԱԲԵՐ հայ. լուսաբեր բառից, որ նշանակում է “լույս բերող”, “լույս պարգևող”: Այժմ էլ կենդանի անուն է: Կրճատ կոչում են՝ Լուսո, Լուսաբ, Լուս:
5. ԼՈՒՍԱԾԻՆ հայ. լույս և ծնունդ բառերից, որ նշանակում է “լուսեղեն”, “լույսից ծնված”: Նորաստեղծ, հազվագյուտ անուն է:
6. ԼՈՒՍԻԿ կազմված է հայ. լույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Հնում գործածական է եղել իբրև արական անուն, սակայն անցյալ դարից միայն կանայք են կրում այս անունը: Այժմ Լուսիկ անունը Լուսյա ձևով են գործածում: 0.4 KB
7. ԼՈՒՍԻՆ հայ. լուսին բառից. գործածվում էր “գեղեցկադեմ”, “պայծառերես” իմաստով XV-XVII դարերում, հետագայում գրեթե մոռացվեց, սակայն վերջերս այս անունը կրողների թիվը գնալով մեծանում է:
8. ԼՈՒՍԻՆԵ հայ. լուսին բառից (նաև Լուսին անձնանունից) : Այստեղ վերջին Ե ձայնավորը բարեհնչյունության և իգականացնելու նպատակով է ավելացրած: Այժմ բավական տարածված անուն է:
9. ԼՈՒՍՆԹԱԳ հայ. Լուսնթագ մոլորակի անունից. անցյալ դարում շատ սիրված ու տարածված անուն էր հայերի մեջ. այժմ հազվագյուտ է:
10. ԼՈՒՍՎԱՐԴ հայ. լուս ( լույս) և վարդ բառերից՝ “լուսեղեն վարդ”, “շողշողուն վարդ” իմաստով: Նորահայտ անուն է. ժողովրդի մեջ երևում է 1930-ական թվականներից և այժմ էլ բավական տարածված է:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3