1. | ԽԱԶԱԼ | արաբ.gazal բառից, որ նշանակում է “ջահել եղնիկ”: Այստեղ ձայնեղ բաղաձայնի խլացում է տեղի ունեցել, որ բնորոշ է մեր արևմտյան բարբառներին (Ղ > Խ): Անցյալում բավական տարածված էր. այժմ հազվագյուտ է: … 0.4 KB |
2. | ԽԱԹՈՒՆ | թուրք.khatun բառից, որ նշանակում է “իշխանուհի”, “թագուհի”, “ազնվազարմ տիկին”: Գործածական է մեզանում XII դարից: Վերջերս համեմատաբար քիչ է հանդիպում: Կա նաև սրա փաղաքշական ձևը՝ Խաթունիկ: Կա… 0.4 KB |
3. | ԽԱՆԴՈՒԹ /Խանդուտ/ | հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում, Դավթի կնոջ անունն է (Խանդութ Խաթուն): Եթե համարենք հայ. “խանդ” բառից ստեղծված, ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է “խանդոտ”, “խանդաբորբ”: Կարելի է… 0.8 KB |
4. | ԽԱՆԴՈՒԽՏ | պարս.khan “իշխան” և dukhtar “դուստր” բառերից, նշանակում է “խանի դուստր”, “իշխանազն աղջիկ”: Սակավ գործածական անուն է այժմ: |
5. | ԽԱՆՈՒՄ | թուրք.khanum բառից, որ նշանակում է “տիկին” (հարուստ կամ ազնվատոհմ կին): Իբրև անձնանուն հայերի մեջ գործածական է դեռևս միջնադարից: Այժմ էլ գործածական անուններից մեկն է, մանավանդ գյուղերում: |
6. | ԽԱՆՓԵՐԻ | պարս.khan “իշխան” և pari “հավերժահարս” բառերից. նշանակում է “խանի գեղեցկուհին”, “խանի փերին”: Այս անունը տարածված էր անցյալ դարում: Այժմ հազվագյուտ անուն է: |
7. | ԽԱՉԱՆՈՒՇ | հայ. Խաչիկ և Խաչատուր անուններից՝ անուշ իգական վերջնամասնիկով (ինչպես Հայկ+անուշ, Պերճ+անուշ): Ստեղծվել է վերջին դարում և այժմ բավական տարածված անուն է: |