1. | ՆՈՅԵՄԶԱՐ | առասպելական Նոյի կնոջ անունն է: Հայերի մեջ այս անունը գործածական է 17-րդ դարից միայն: |
2. | ՆՈՅԵՄԻ | եբր. noemi բառից, որ նշանակում է “չքնաղ”, “հաճելի”, “գեղեցիկ”: Հայերի մեջ այս անունը եկել է “Աստվածաշնչից” և գործածական է մինչև օրս՛ Նոյեմ ձևով: |
3. | ՆՈՆՆԱ | լուս. ծՏվվՈ իգական անունից, որ լատ. nonna բառից է և նշանակում է “միանձնուհի”: Տարածվել է վերջերս միայն՛ կենդանի ռուսեեն լեզվից: Թեև սակավ, բայց գործածական է այսօր: |
4. | ՆՈՐԱ | եվր. Nora անունից, որ եկել է գրականության միջոցով /Հ.Իբսենի համանուն դրամայից/ Այծմ բավական տարածված անուն է: |
5. | ՆՈՒԲԱՐ | պարս. nubar կամ navbar բարդ բառից, որի բաղադրիչներն են nav “նոր” և bar “պտուղ” բառերը. նշանակում է “նորահաս պտուղ”, “առաջին բար”: 15-րդ դարում այս անունը կրել են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք:… 0.7 KB |
6. | ՆՈՒՆԵ | ասոր. Nunos անվան իգականն է. նշանակում է “սրբուհի”, “մաքրուհի”: Իբրև իգական անձնանուն հիշատակված է հնագույ պատմական աղբյուրներում: Այժմ վերակենդանացել է և գործածական անուն է: Փաղաքշականն է… 0.4 KB |
7. | ՆՈՒՆՈՒՖԱՐ | նունուֆար ծաղկի անունն է, որ պարսկական ծագում ունի: Բավական տարածված անուն էր անցյալ դարում Կովկասի հայության մեջ: Գործածական են նաև սրա Նունո, Նունուշ փաղաքշականները: |
8. | ՆՈՒՇԻԿ | հայ. Անուշ անվան փաղաքշական ձևից ա ձայնավորի կորուստով /Անուշիկ - Նուշիկ/: Գործածական է նաև կրճատ Նուշ ձևը, սակայն չպետք է շփոթել նուշ /բադամ/ բառի հետ: Հաճախ կոչում են Նուշո: |