to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ՇԱ ՇԻ ՇՆ ՇՈ
selected terms: 17 page 1 of 2

1. ՇԱՀԱՆԴՈՒԽՏ պարս. sah “արքա” և dukht “դուստր” բառերից. նշանակում է “արքայադուստր”, “թագացորի աղջիկ”: այսօր էլ բավական տարածված անուն է հայերի մեջ:
2. ՇԱՀԽԱԹՈՒՆ պարս. sah “արքա”, “թագավոր” և khatun “տիկին” բառերից. նշանակում է “թագուհի”, “շահի տիկին”: Իբրև իգական անուն այժմ գրեթե մոռացված է: Սրանից ունենք Շահխաթունի, Շահխաթունյան ազգանունները:
3. ՇԱՀՆԱԶ պարս. sah և naz բառերից, որ նշանակում է “արքայական նազանք” ունեցող: Հայերի մեջ այս անունը գործածական է եղել տակավին 16-րդ դարից: Այժմ էլ կարելի հանդիպել Շահնազ անունը կրող հայ կանանց, մանավանդ 0.4 KB
4. ՇԱՂԻԿ հայ. Շաղոսկի անվան փաղաքշական ձևն է կամ կազմված է հայերեն շաղ /ցող/ բառից, ինչպես Ցողիկ անունը: Այժմ հազվադեպ է գործածվում:
5. ՇԱՄԱՄ հայ. շամամ բառից: Իբրև անձնանուն հայերի մեջ գործածա- կան է 14-րդ դարից: Կրճատ կոչում են Շամիկ: Կա նաև Շամամյան ազգանունը:
6. ՇԱՄԻՐԱՄ Ասորեստանի առասպելական թագուհու /Semiram, Semiramoth/ անունից է, որին նույնացնում են Միջագետքի Իշտար աստվածուհու հետ: Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված: Ըստ 0.8 KB
7. ՇԱՄՈՒՆԵ եբր. Samun /Շմաւոն/ անվան իգականն է, որ նշանակում է “հլու”, “լսող”, “հնազանդ”: Սրա փաղաքշական ձևերն են Շամուն, Շամունիկ: Տարածվել է մեր մեջ անցյալ դարի վերջերին և այժմ էլ գործածվում է:
8. ՇԱՐՄԱ Ղ հայ. շարմաղ բառից, որ ակնարկում է մաքուր սպիտակություն դեմքի և մաշկի: Ժողովրդական երգերում հաճախ ենք հանդիպում “շարմաղ աղջիկ” արտահայտությանը: Այժմ էլ այս անունը կրող հայուհիներ կան:
9. ՇԱՔԱՐ հայ. շաքար բառից, որ փոխառություն է /պարս. sakar /: Գործածվում է իբրև անձնանուն արական և իգական սեռերի համար “քաղցր”, “հաճելի” իմաստով: Տարածված է Հայաստանի շատ շրջաններում:
10. ՇԱՔԵ թուրք. saki բառից, որ նշանակում է “տարաբախտ”, “անբախտ”, “ապերջանիկ”: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, միայն վերջերս է տարածվել սփյուռքահայերի միջոցով:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3