| 1. | ՇՈՂԱԿԱԹ | հայ. շող/ք/ և կաթել բառերից “շողածին”, “շողքից կաթած” նշանակությամբ: Անցյալ դարում շատ գործածական անուններից էր: Տարածված է նաև Շողո, Շողեր, Շողիկ կրճատ ու փաղաքշական ձևերով, որոնք ինքնուրույն… 0.4 KB |
| 2. | ՇՈՂԵՐ | հայ. շող բառի հոգնակի ձևից “շողշողուն”, “լուսափայլ” իմաստով: մեծ մասամբ տարածված է Արարատյան դաշտի գյուղերում: |
| 3. | ՇՈՂԻԿ | հայ. շող բառից իկ փաղաքշական ածանցով: Միահգամայն ինքնուրույն անձնանուն է և շատ տարածված հայերի մեջ: Հաճախ Շողիկ են կոչում նաև Շողակաթ անունը կրող հայուհիներին փաղաքշակկան ձևով: |
| 4. | ՇՈՒՇԱՆ | հայ. շուշան ծաղկի անունից, որ ասոր. susan կամ sosan բառն է: Իբրև անձանուն հայերի մեջ հիշատակվում է տակավին 4-րդ դարից Շուշանիկ փաղաքշական ձևով: Այժմ գործածական է: |
| 5. | ՇՈՒՇԱՆԻԿ | շուշան ծաղկի անունից իկ փաղաքշական ածանցով: Հայոց հնագույն անուններից է, որ այժմ էլ գործածական է և շատ տարածված: Ակնարկում է անունը կրողի քնքշությունը, նրբությունը: Կրճատ կոչում են Շուշիկ: |