to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ՊԱ ՊԵ
selected terms: 10 page 1 of 1

1. ՊԱԼԱՍԱՆ նույն Բալասան անունն է /նաև արական/, որ արևմտահայերը Պալասան ձևով են գործածում /Բ -Պ/: Հանդիպում ենք նաև այսօր: Սրանից էլ Պալասանայն ազգանունը:
2. ՊԱՅԾԱՌ հայ. պայծառ ածականից, որ նշանակում է “ճաճանչափայլ”, “լուսավոր”. համապատասխանում է ռուս. հՉպՑսՈվՈ, լատ. Clara անուններին: Հիշատակված է տակավին 13-րդ դարում: Այժմ ևս բավական տարածված անուն է: 0.4 KB
3. ՊԱՆԴՈՒԽՏ հայ. պանդուխտ բառից, որ նշանակում է “վտարանդի”, “օտարական”, “դրսեցի”, “նժդեհ”: Համապատասխանում է Ղարիբ /արաբ. Garib / անվան, որ նույնպես գործածական է հայերի մեջ: Հանդիպում ենք մեծ մասամբ 19-րդ 0.6 KB
4. ՊԱՐԶԱՆՈՒՇ հայ. պարզ և անուշ բառերից Պերճանուշ, Հրանուշ անունների նման: Նորաստեղծ հազվագյուտ անուն է, որ երևում է 19-րդ դարում:
5. ՊԱՐԶԻԿ հայ. պարզ բառից իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է “ոչ խորամանկ”, “պարզունակ”, “սրտաաբաց”: Հանդիպում ենք մեր դարի 30-ական թվականներից: Այժմ էլ գործածական անուն է:
6. ՊԱՐԿԵՇՏ հայ. պարկեշտ բառից, որ նշանակում է “համեստ”, “խոնարհ”, “բարեհամբույր”: Միջին դարերում գործածական է եղել իբրև արական սեռի անուն, սակայն այժմ միայն կանայք են կրում:
7. ՊԵՂՒԳՒԱ հուն. Pelagia, ռուս. կպսՈչպÿ անունից. նշանակում է “ծովային” /խեցի/: Անցյալ դարում գործածական էր արևմտահայերի մեջ, մեծ մասամբ Կ.Պոլսում /Պեղեգ ձևով/, կովկասահայերի մոտ հանդիպում ենք Պեղեքյա 0.4 KB
8. ՊԵՐՃԱՆՈՒՇ հայ. պերճ “բարձր”, “պանծալի”, “փառավոր”, “զարդարուն” բառից, որ նաև գործածական է հայերի մեջ իբրև անձնանուն և անուշ իգական վերջածանցից : Գործածվել է դարում և այսօր էլ բավական տարածված անուն է: 0.4 KB
9. ՊԵՐՃԻԿ հայ. Պերճանուշ կամ Պերճուհի անունների փաղաքշականն է, որ հաճախ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն:
10. ՊԵՐՃՈՒՀԻ հայ. Պերճ անձնանունից՛ ուհի իգական ածանցով /ինչպես՛ Տիգրանուհի, Արմենուհի, Հայկուհի/: Նորաստեղծ և շատ տարածված անուն է:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3