to main page
Armenian Names - Female (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ղ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
ՎԱ ՎԵ ՎԻ ՎՇ

selected terms: 16 page 1 of 2

1. ՎԱԶԳԱՆՈՒՇ Ծազգեն անվան և անուշ իգական վերջածանցի միացումից է առաջացել և նշանակում է “Վազգենի դուստր”: Այժմ էկ կենդանի անուն է: Սրա փաղաքշականն է Վազգուշ:
2. ՎԱԶԳԵՆՈՒՀԻ կազմված է Վազգեն անունից‘ ուհի վերջածանցով:
3. ՎԱԼԵՆՏԻՆԱ լատ. բառից, վոր նշանակում է “ուժեղ”, “կայտառ”, “առողջ”: Տարածվել է վերջին դարում‘ ռուսերենից: Սրա փաղաքշականն էլ ռուսերենի նման է‘ Վալյա:
4. ՎԱՀԱՆԴՈՒԽՏ հայ. Վահան անունից և պարս. “դուստր” բառից‘ “վահանի դուստր” նշանակությամբ: Անցյալում տարածված անուն էր: Այժմ քիչ է գործածական:
5. ՎԱՆՈՒՀԻ այս անունը վերցված է Վան քաղաքի անունից‘ իբրև “Վանի ծնունդ”, “Վանի դուստր”:
6. ՎԱՍԿԱՆՈՒՇ հայ. Վասակ անունից‘ իբրև “Վասակի դուստր”, “Վասակդուխտ”: Չպետք է շփոթել Վազգանուշ անվան հետ, քանզի վերջինս կազմված է Վազգեն անունից: Այժմ հազվադեպ գործածություն ունի:
7. ՎԱՐԱԶԴՈՒԽՏ կազմված է Վարազ կամ Վարազդատ անունից և պարս. “դուստր” բառից‘ “Վարազի դուստր” իմաստով: Հիշատակված է պատմական հնագույն աղբյուրներում: Այժմ հազվագյուտ անուն է:
8. ՎԱՐԴ հայ. վարդ ծաղկի անունից, որ գործածական է հայերի մեջ թե՛ արական և թե՛ իգական սեռի համար: Համազոր է եվրոպական , ռուս. անուններին, որ նույնպես գործածական են մեզ մոտ:
9. ՎԱՐԴԱՆԴՈՒԽՏ հայ. Վարդան անունից և դուխտ “դուստր” բառից. նշանակում է “Վարդանի դուստր”: Այժմ հազվադեպ գործածվող անուն է: Սրա մի տարատեսակն է Վարդանուշ անունը, որ նույն իմաստն ունի:
10. ՎԱՐԴԱՆՈՒՇ Վարդան անունից և անւշ վերջածանցից. խկզբում եղել է Վարդանանուշ, ապա ան մասնիկներից մեկը դուրս է ընկել /ինչպես‘ սպանանել սպանել/: Հայերի մեջ տարածված անուն է: Սրա փաղաքշականն է Վարդուշ:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3