1. | ՓԱՄԲՈՒՂ /Փամպուղ/ | ադրբ. pambuq “բամբակ” բառից. ակնարկում է անունը կրողի սպիտակությունը, փափկությունը: Հայորի մեջ գործածական է 18-րդ դարից: |
2. | ՓԱՅԼԱՆՈՒՇ | հայ. փայլ բառից՝ անուշ վերջածանցով. նշանակում է “հաճելի փայլ ունեցող”: Նորաստեղծ անուն է, համեմատաբար քիչ տարածված: Հանդիպում ենք քսանական թվականներից՝ մեծ մասամբ գյուղական վայրերում: Փայլակ… 0.4 KB |
3. | ՓԱՅԼՈՒՆ | հայ. փայլուն որակական ածականից, որ գործածվում է որպես իգական անձնանուն /համազոր է Փայլակ արական անվան/: Հանդիպում ենք Կովկասի հայերի մոտ: Կա նաև իկ ածանցով ձևը՝ Փայլունիկ: |
4. | ՓԱՌԱՆՁԵՄ | եկել է անհիշելի ժամանակներից: Հայ ազբյուրներում հիշատաակված է 4-րդ դարից: Այժմ էլ գործածական անուն է: Սրա փաղաքշական ձևերն են՝ Փառիկ, Փառան, Փառանց, Փառո: |
5. | ՓԱՌԱՆՈՒՇ | հայ. փառ/ք/ բառից՝ անուշ վերջածանցով /ինչպես Հրանուշ, Փայլանուշ անունները/: Ստեղծվել է վերջերս և սակավ գործածական անուն է: |
6. | ՓԱՐԻ /Փերի/ - | պարս. pari բառից, որ նշանկում է “հավերժահարս”, “ոգի”, “պարիկ”: Իբրև անձնանուն հայերի մեջ հիշատաակված է 17-րդ դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող հայուհիների: |
7. | ՓԱՐԻՇԱՆ /Փերուշան/ | կանացի գլխի զարդարանք՝ մեջընդմեջ շարված ոսկու և մարգարտի ուլունքներով, որ մինչև մեր դարի կեսերը կրում էին Կարինի, Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի և այլ հայաբնակ վայրերի հայ կանայք: Գործածվում… 0.5 KB |
8. | ՓԵԲՐՈՆԵ | հուն. Febronia անունից, որ հնրյունափոխվելով /եալ - է, Փեփրոնեալ - Փեփրոնէ/ գործածվել է հայերի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Փեփրոն, Փեփո, Փեփուշ: Այժմ հազվագյուտ անձնանուն է: |
9. | ՓԵՐՈՆԻԿ | հուն. fero “բերել”, “բերող” և nike “հաղթություն”, “հաղթանակ” բառերից. նշանակում է “հաղթություն բերող”, “հաղթանակաբեր”: Անցյալ դարում տարածված անուն էր Ղարսում, Ալեքսանդրապոլում և այլուր: Այժմ… 0.4 KB |
10. | ՓԵՓԵԼ | Եփեմիա կամ Փեփրոնե անունների փաղաքշական ձևերից է, որ իբրև անձնանուն գործածական էր Թիֆլիսում: Այժմ քիչ հանդիպող անուն է: |