1. | ՔԱՆԱՔԱՐԱ | հազվագյուտ անուն է, որ եկել է արևելյան վեպերի ազդեցությամբ: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ. կարածվել է Հ. Թումանյանի “Ոսկի քաղաքը” հեքիաթի ազդեցությամբ և գործածական է: |
2. | ՔԻՇՄԻՇ | թուրք. kismis բառից, որ նշանակում է “չամիչ” /չոր խաղող/: Իբրև անձնանուն հանդիպում է 17-րդ դարից: Այսօր էլ տարածված անուն է / մանավանդ գյուղերում/: Փաղաքշական ձևն է Քիշո: |
3. | ՔՆԱՐԻԿ | հայ. քնար “տավիղ” /նվագելու լարային գործիք/ բառից ՝իկ փաղաքշական ածանցով: Հանդիպում ենք նաև Քնար ձևով, որ նույնպես ինքնուրույն անձնանուն է:Այժմ էլ տարածված անուն է : |
4. | ՔՆՔՈՒՇ | հայ. քնքուշ բառից: Իբրև անձնանուն գործածական է 14-րդ դարից: Այժմ էլ կենդանի անուն է : |
5. | ՔՍԵՆՅԱ | ռուս. ԽրպվՌÿ անունից, որ հունական փոխառություն է /xenia բառից/ և նշանկում է “հյուրասեր”, “բարեհամբույր”: Այժմ քիչ հանդիպող անուն է: |
6. | ՔՐԻՍՏԻՆԵ | հուն. Khristine անունից, որ ունեն քրիստոնյա ազգերից շատերը /գերմ. Kristina, ռուս. ղՐՌրՑՌվՈ /: Մեզ մոտ հիշատակված է հնուց: Գործածվում է իբրև Քրիստափոր անվան իգականը: |