to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՆԱ ՆԵ ՆԻ ՆՇ ՆՈ ՆՎ
selected terms: 23 page 1 of 3

1. ՆԱԴԻՐ արաբ. nadir բառից է, որ նշանակում է “հազվագյուտ”: Հայերի մեջ գործածական է եղել 14-16-րդ դարերում: Այժմ գրեթե մոռացված անուն է: Սրանից մնացել է Նադիրյան /Նատիրյան/ ազգանունը:
2. ՆԱԶԱՐ արաբ. nazar բառից, որ նշանակում է “հայացք”, “նայվածք”: Այս անունը հայերի մեջ տարածվել է 13-րդ դարից և գոյություն ունի մինչև օրս: Սույն անունը հանդես է գալիս նաև բարդ ձևերով՝ Հախնազար, 0.7 KB
3. ՆԱԶԱՐԵԹ եբր. Nazareth բառից, որ Պաղեստինի քաղաքներից մեկի անունն է և հռչակված է որպես Քրիստոսի բնակավայրը. նշանակում է “ծաղկյալ” կամ “պսակյալ” : Իբրև անձնա- նուն մեզ մոտ գործածական է և այսօր: Սրանից 0.4 KB
4. ՆԱԹԱՆ եբր. Nathan անունն է՝ հունական տառադարձությամբ Nathan. նշանակում է “նվեր”, “պարգև”: Հայերի մեջ այս անունը եղել է նախաքրիստոնեական դարերում, հետո հետզհետե մոռացվել է. բայց կա Նաթանյան ազգանունը: 0.4 KB
5. ՆԱԻՐԻ մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ: Սրա իգականն էլ է տարածված որպես անձնանուն՝ Նաիրա, Նաիրե, Նաիրուհի ձևերով:
6. ՆԱՀԱՊԵՏ հայ. նահապետ “ցեղի գլուխ”, “գլխավոր” բառից, որ շատ հին է, սակայն իբրև անձնանուն գործածական է 13-րդ դարից: Սրա կրճատ ձևերն են՝ Նահո, Նըհո, Նախո: Բավական տարածված է Նահապետյան ազգանունը:
7. ՆԱՀԱՏԱԿ հայ. նահատակ /զոհ/ հասարակ անունից, հետո դարձել է անձնանուն /ինչպես Մարտիրոս անունը/: Մինչև անցյալ դարի կեսերը այս անունը տարածված էր հատկապես Կարինում: Սրանից մնացել է Նահատակյան ազգանունը: 0.4 KB
8. ՆԱՊՈԼԵՈՆ Ֆրանսիայի զորավարի և կայսեր անունից, որ տարածվել է հայերի մեջ իբրև անձնանուն 20-րդ դարից և կենդանի է մինչև այսօր:
9. ՆԱՎԱՍԱՐԴ նշանակում է “նոր տարի”: Հայոց նավասարդ ամսվա անունից: Հիշատակվում է տակավին հնագույն առասպել- ներում: Գործածական է նաև այժմ: Տարածված է Նավասարդյան ազգանունը: Կրճատ ձևն է Նավո, որից՝ Նավոյան 0.4 KB
10. ՆԱՐԴՈՍ նարդոս ծաղկի անունից, որ անցյալ դարում գործածական անուն էր հայերի մեջ: Արևմտահայերի մեջ տարածված էր նաև այս անվան իգականը՝ Նարտուհի, Նարտիկ:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3