to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 10 of 69

91. ԱՐԾՐՈՒՆԻ հայ տոհմանուններից է , որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90 - ական թվականներին: Տարածված է նաև Արծրուն ձևով:
92. ԱՐԿԱԴԻ ռուս. ԸՐՍՈՊՌռ անունն է , որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ:Հուն. Arkados - ից է , նշանակում է “բարեհոգի” “ազնիվ”, “երջանիկ”. բառացի՝ “Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան 0.5 KB
93. ԱՐՄԱՆ պարս. arman բառից , որ “իղձ”, “կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է /մանավանդ սփյուռքում/ իբրև արական անձնանուն:
94. ԱՐՄԵՆ հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է , բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն :
95. ԱՐՄԵՆԱԿ հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն:
96. ԱՐՇԱԼՈՒՅՍ հայ. Արշալույս /լուսաբաց / բառից:Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար:
97. ԱՐՇԱԿ պարս. arša “արջ” բառից՝ հայ. ակ փաղքշական ածանցով: Նշանակում “արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանուններ:
98. ԱՐՇԱՄ պարս. Aršama անունից, որ կազմված է arša “արջ” և ama “ուժ” բառերից. նշանակում է “արջի ուժ ունեցող”: Արշամը հայերի մեջ գործածական անուն էր տակավին հեթանոսական դարերից:
99. ԱՐՇԱՎԻՐ հայկական հնագույն անուններից է , որ ըստ Հյուբշմանի նշանակում է “տղամարդ” / զենդ. aršan և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ:
100. ԱՐՍԵՆ (Արսէն) հուն. Arsen բառից է , որ նշանակում է “առնական”, “ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene , ռուս.ԸՐրպվՌռ և այլն/ : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3