111. | ԲԱԲԻԿ | պարս. Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է “հայրիկ”: Այժմ սակավ գործածվող անուն է: Կա Բաբիկյան ազգանունը: |
112. | ԲԱԳՐԱՏ | պարս. baga “աստված” և data “տուրք”, “պարգև” բառերից. նշանակում է “աստծու պարգևած”: Գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս: Սրանից ունենք Բագրատունի, Բագրատյան ազգանունները: |
113. | ԲԱԴԱԼ | արաբ. badal բառից, որ նշանակում է “փոխանորդ”, “փոխարինող”: Հայերի մեջ տարածված է XVII դարերից և այժմ էլ կենդանի անուն է:Սրանից ունենք Բադալյան ազգանունւ: Արևմտահայերը գրում են Պետելյան: |
114. | ԲԱԴԻԿ | հայ. բադ թռչունի անունից իկ փաղաքշական ածանցով: Սրանից մնացել է Բադիկյան ազգանունը: |
115. | ԲԱԶԵ | հայ. բազե թռչունի անունից, որ իբրև անձնանուն հանդիպում ենք նաև պարսկական հին աղբյուրներում, համապատասխանում է Շահեն անվանը, որ նույնպես պարսկերանից է եկել՝ նույն նշանակությամբ: Այժմ էլ… 0.4 KB |
116. | ԲԱԼԱ | թուրք. bala “զավակ”, “ձագուկ” բառից: Տարածված է Ղարաբաղում, Վայոց ձորում և այլուր: Սրանից է Բալայան ազգանունը: |
117. | ԲԱԼԱԲԵԳ (Բալաբեկ) | թուրք. bala “փոքրիկ” և beg “իշխան” բառերից, որ բառացի նշանակում է “ջահել բեկ”: Այժմ էլ կենդանի անուն է: Այստեղից էլ՝ Բալաբեգյան (Բալաբեկյան) ազգանունը: |
118. | ԲԱԼԱՍԱՆ | արաբ.balasan բուրավետ ծաղկի անունից. ակնարկում է քնքշություն և բուրմունք: Հայերենում բալասան նաև “սպեղանի” է նշանակում: Գործածելի է միջին դարերից մինչև այսօր՝ իբրև արական և իգական անձնանուն: … 0.4 KB |
119. | ԲԱԽՇԻ | պարս. bakhsis բառից. նշանակում է “նվեր”, “ընծա”, “պարգև”: Գործածական է XVI դարից. այժմ էլ կենդանի անուն է: |
120. | ԲԱՀԱԴՈՒՐ (Բահաթուր) | պարս. bahatur բառից, որ նշանակում է “դյուցազն”, “հսկա”, “կտրիճ”: Այժմ սակավ գործածական անուն է: Մնացել է Բահաթրյան ազգանունը: |