| 121. | ԲԱՂԴԱՍԱՐ | ասոր. Baltasar անունն է, որ հայերի մեջ բավական տարածված է: ԵՐ ստուգաբանում է իբրև “անստուգություն երանության” (ԵՐ-65): ՀԲ մեկնաբանում է որպես “Բելա գանձ” կամ “գաղտնապես գանձող” (ՀԲ-45) : Այժմ այս… 0.6 KB |
| 122. | ԲԱՅԱՆԴՈՒՐ | պարս. Bahandur “կտրիճ անունից է աղավաղվել և անցել ժողովրդին: Գործածվում է մինչև օրս: |
| 123. | ԲԱՐԵՂԱՄ | եբր. Biliam, հուն.Balaam. նշանակում է “ժողովի որդի”: Հայերի մեջ այս անունը երևում է XVI դարից: Սրա հին ձևն է Բարաղամ: Կա նաև Վառլամ ձևը: |
| 124. | ԲԱՐԹՈՒՂ | Բարթուղիմեոս անվան կրճատ ձևն է, որ տարածված է հայերի մեջ իբրև ինքնուրույն անձնանուն (տես՝ Բարթուղիմեոս ): |
| 125. | ԲԱՐԹՈՒՂԻՆԵՈՍ (Բարդուղիմէոս) | եբր. անուն է, որ ստուգաբանվում է իբրև “ջուր կշռողի որդի” կամ “Թոլոմեի որդի”: Մեզ մոտ ևս տարածված է եղել հունական և մանավանդ լատինական տառադարձությամբ՝ Bartholomeos ( ֆր. Barthelemy , ռուս.… 0.5 KB |
| 126. | ԲԱՐԽՈՒԴԱՐ | պարս.Barkhudar անունն է, որ նշանակում է “բախտավոր”: Հայերի մեջ գործածական է XV դարից: Անցյալ դարում չափազանց տարածված անուն էր, այժմ հազվադեպ է երևում:Սրանից մնացել է Բարխուդարյան… 0.4 KB |
| 127. | ԲԱՐՈՒՆԱԿ | հայ. բարունակ բառից, որ նշանակում է “պտղատու ճյուղ”: Գործածական է XV դարից: Սրանից կա Բարունակյան ազգանունը: |
| 128. | ԲԱՐՍԵՂ | հուն.Basileus բառից,որ նշանակում է “արքա”, “թագավոր”:Գործածական է V դարից:Տարածված է Բարսեղյան ազգանունը:Սրա կրճատ ձևից է Բարսոյան ազգանունը: |
| 129. | ԲԵԳԼԱՐ | թուրք. Begler անձնանունն է, որ փաստրեն beg “իշխան” բառի հոգնակին է (beg+ler), նշանակում է “բերգեր”:Արևմտահայերի մոտ հանդես է գալիս Պերլեր ձևով, որից առաջացել է Պերլերյան ազգանունը: Այժմ կարելի է… 0.5 KB |
| 130. | ԲԵՀԲՈՒԹ | պարս.Bihbud անունից, որ նշանակում է “քաջառողջ”, “բարեհոգի”:Անցյալ դարում այս անունը տարածված էր Կովկասում:Այժմ էլ դեռ գործածական է: Սրանից ունենք Բեհբության (Բեյբության ) ազգանունը: |