| 151. | ԳԵԴԵՈՆ | եբր. gd “խորտակել”, “փշրել” արմատից, նշանակում է “խորտակող”, “կործանող”: ԵՐ մեկնաբանում է “փորձություն”: Եկել է լատ. Gedeon ձևից և գործածական էր անցյալում: Հանդիպում ենք Գդիհոն, Գեթեոն, ինչպես և… 0.5 KB |
| 152. | ԳԵՂԱՄ | իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից: Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ՝ կապված Գեղամի հետ ( “Գեղամայ ծով”, “Գեղամայ լեառն”): ՀԲ համարում է եբրայերեն բառ՝ gelamp… 0.6 KB |
| 153. | ԳԵՆԱԴԻ | ռուս. թպվՈՊՌռ անձնանունն է, որ վերջերս բավական տարածված է: Գալիս է հուն. gennadas բառից, որ նշանակում է “ազնվազարմ”: |
| 154. | ԳԵՎՈՐԳ (Գէորգ) | հուն. georgos բառից, որ նշանակում է “հողագործ”, “երկրագործ” (հուն. ge “հող”, “երկիր” բառից, ինչպես geolog “երկրաբան” ): Քրիստոնեության շնորհիվ այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ:Հայերի… 0.9 KB |
| 155. | ԳԵՐԱՍԻՄ | հուն.Geramios, լատ. Gerasimus անունից, որ հուն. geras բառից է և նշանակում է “արժանավոր”, “պատվավոր”: Անցյալ դարում շատ տարածված էր հայերի մեջ:Ներկայումս էլ օգտագործվում է : Սրա կրճատ ձևն է… 0.4 KB |
| 156. | ԳԵՐՍԱՄ | բոլորովին կապ չունի Գերասիմ անվան հետ: Սա եբր. Gersom անունն է, որ հունարեն տառադարձությամբ դարձել է . նշանակում է “պանդուխտ”, “օտարական” (ՀԲ. 66) : Այժմ գրեթե մոռացված անուն է: |
| 157. | ԳԻՆՈՍ | հուն. Eugenios անձնանունից,որ թարգմանվում է “բարեծնունդ” (ռուս. ժՉչպվՌռ): Իբրև ինքնուրույն անուն Գինոսը հանդիպում է դեռևս XVդարում:Այժմ էլ գործածական անուն է: Ունենք Գինոսյան ազգանունը: |
| 158. | ԳԻՍԱԿ | հայ. գիսակ բառից, որ “վարս” է նշանակում (գէս-գիսակ) : Հիշատակվում է դեռևս հեթանոսական շրջանից, սակայն վերջերս կրկին գործածական դարձավ իբրև հայերեն անուն (մազավոր, քաջագանգուր իմաստով ): |
| 159. | ԳՅՈՒԼՆԱԶԱՐ | պարս. gul “վարդ” և արաբ. nazar “հայացք” բառերից. նշանակում է “վարդահայաց”, “զվարթադեմ”: Մեզ մոտ այս անունը տարածված է եղել XVII-XIX դարերում: Սրանից է Գյուլնազարյան ազգանունը: |
| 160. | ԳՅՈՒՏ | հայ. գյուտ բառից. նշանակում է “գտած բան”: Տարածված է եղել ժողովրդի մեջ V դարից:Այժմ էլ գործածական է: |